![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայաստան համահայկական հիմնադրամ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1992 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Կայք | himnadram.org |
Հայաստան համահայկական հիմնադրամ, ստեղծվել է 1992 թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։ Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլք։ Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը՝ նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը։ Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոնը ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարնրը՝ դրանք ուղղելով Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը։ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը։
Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով։ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագահը ՀՀ Նախագահն է։
Նպատակադրած ծրագրերը իրականացնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է Երևանում։ 2008-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է Արա Վարդանյանը[2]։
Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝
Հեռուստամարաթոնի թիվ | Թվական | Նպատակ | Հեռուստամարաթոնում խոստացված գումար (ԱՄՆ դոլար) |
7 | 2004 նոյեմբերի 25 | Արցախի 160 կմ-անոց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը ավարտին հասցնել |
11,400,000[3] |
8 | 2005 | ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացում | 7,770,000[4] |
9 | 2006 նոյեմբերի 23 | Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանային հիվանդանոցի, մի շարք դպրոցների, նոր ջրագծերի և բաշխման ցանցերի, բնական գազամուղի կառուցումը, գյուղատնտեսության զարգացում |
13,700,000[5] |
10 | 2007 նոյեմբերի 22 | Հայաստանի և Արցախի նոր գյուղական դպրոցների, խմելու ջրի համակարգերի կառուցում և ագրարային զարգացման ծրագրեր գյուղական հողագործի համար, առողջապահական սարքավորումներ բոլոր գյուղական շրջաններում |
15,275,000[6] |
11 | 2008 նոյեմբերի 27 | Հայաստանի ու Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնում | 35,009,156[7] |
12 | 2009 նոյեմբերի 26 | Շուշիում հասարակական ու տնտեսական ենթակառուցվածքների՝ ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգում |
15,875,043[8] |
13 | 2010 նոյեմբերի 25 | Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծում, Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող համապարփակ զարգացման ծրագիր |
20,862,733[9] |
Հեռուստամարաթոն 2012
http://himnadram.org/index.php?id=23990&lang=2