Հայաստանի անկախության հռչակագիր | |
---|---|
Տեսակ | անկախության հռչակագիր |
Հրատարակված | մայիսի 30, 1918 |
Հայաստանի անկախության հռչակագիր, Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունից հայկական նահանգների անկախության հռչակման մասին հայտարարություն, որը կատարվել է 1918 թվականի մայիսի 30-ին[1]։ Հայաստանի առաջին հանրապետության մասին հայտարարել է Թիֆլիսում 1918 թվականի մայիսի 28-ին[2]։ Անկախության մասին հռչակագիրը մշակվել է Նիկոլ Աղբալյանի կողմից և մայիսի 31-ին հրապարակվել մամուլում։ Առաջին պետությունը, որին ծանուցվել է Հայաստանի անկախության մասին, եղել է Իրանը[3]։
Ավանդական հայերենով՝
Յայտարարութիւն
Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով և Վրաստանի և Ազրբէջանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարած է հայկական գաւառների գերագոյն և միակ իշխանութիւնը։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարութիւն՝ Ազգային Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար։ Հայոց Ազգային Խորհուրդ 1918թ․ մայիսի 30․ Թիֆլիս[4] |
Ժամանակակից հայերենով՝