Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1991 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Տեղագրություն | Երևան, Նալբանյան 21 |
Նախագահ | Հովհաննես Հովսեփյան |
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա, Հայաստանում բռնցքամարտի ոլորտը կարգավորող հիմնական մարմինը։ Ֆեդերացիան կառավարում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։ Ֆեդերացիայի գլխամասը գտնվում է Երևանում՝ Նալբանդյան փողոցում։ Նախագահը Հովհաննես Հովսեփյանն է[1]։
Ֆեդերացիան հիմնադրվել է 1991 թվականին։ Ամբողջ Հայաստանում գործում են պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտի մի քանի դպրոցներ։ Հայ բռնցքամարտիկները տարբեր քաշային կարգերում բազմիցս հայտնվել են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների լավագույն եռյակում։ Հայ բռնցքամարտիկները մասնակցում են նաև Բռնցքամարտի աշխարհի գավաթի մրցաշարին։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի և Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովը 2021 թվականին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ հանդիպմանը դրական է գնահատել հայկական բռնցքամարտի զարգացման տեմպերը և համագործակցության պատրաստակամություն հայտնել[2].