Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1999 |
Գաղափարախոսություն | ազատականություն |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Կայք | ldua.am |
Հայաստանի ժողովրդավարական Ազատական Միություն, ազատական քաղաքական կուսակցություն Հայաստանում։
2003 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը հավաքել է համաժողովրդական ձայների 4,6%-ը, սակայն չի կարողացել ստանալ որևէ մանդատ Ազգային ժողովում: 2003 թվականից ի վեր կուսակցությունն ուղղակիորեն չի մասնակցել որևէ հետագա խորհրդարանական ընտրությունների։ 2009 թվականի մայիսին անդամները կազմակերպել են կուսակցության համագումար՝ քննարկելու Հայաստանում քաղաքական խնդիրներն ու կուսակցության ապագա ծրագրերը[1]։
2018 թվականի հունիսին կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ աջակցելով վերջին հայկական թավշյա հեղափոխությանը և կոչ է արել վերջ տալ երկրում կոռուպցիային և տնտեսական մենաշնորհներին։ Կուսակցությունը կոչ է արել իրականացնել նոր ծրագրեր, որոնք կամրապնդեն երկիրը[2]։ Կուսակցությունը հայտարարել է նաև, որ չի մասնակցելու 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, սակայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին մաղթել է բարեխիղճություն և իմաստություն և կոչ է արել գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում[3]։
2021 թվականի հունիսի 16-ին կուսակցությունը հավանություն է տվել «Հայաստան» դաշինքին 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նրանք նաև կոչ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ[4]։ Կուսակցությունը փոխել էր իր տեսակետը նաև թավշյա հեղափոխության վերաբերյալ և հայտարարել, որ հեղափոխությունը ոչնչացրել է բանակը, կրթական համակարգը, մաշվել են բարոյական արժեքները[5]։
2023 թվականի մարտին կուսակցությունը մասնակցել է Շիրակի մարզի Անի համայնքի ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցությունը ընտրական դաշինք է կազմել Ռեֆորմիստների կուսակցության հետ, որը հայտնի է որպես «Ազգ-համայնք» դաշինք[6]։
Կուսակցությունը ներկայումս ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից։