Հայաստանի կոմունիստական կուսակցություն Коммунистическая партия Армении | |
---|---|
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Տաճատ Սարգսյան |
Հիմնադրված | 1991 թվականի հուլիսի 29 (գրանցված) |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-Լենինինիզմ Ռուսամետություն[1] Եվրոսկեպտիցիզմ[2][3][4] |
Քաղաքական հայացք | ձախակողմյան ուժեր |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | «Հայաստանի կոմունիստ» |
Միջազգային պատկանելություն | Կոմունիսական կուսակցությունների միություն՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 132 |
Նախորդ | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) (փաստացի) |
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении, КПА), Հայաստանում գործող կուսակցություն։ Գրանցվել է 1991 թվականին։ Այն համարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հայկական մասնաճյուղի հաջորդողը։ Սա հիմնական կոմունիստական կուսկացությունն է Հայաստանում և 2006 թվականին պնդել է որ ունի 18,000 անդամ (հիմնականում տարեց)[5]։
Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը «Հայաստանի կոմունիստն» է, որը լույս է տեսնում 1992 թվականի նոյեմբերից, Երևանում։ Լույս է տեսնում նաև կուսակցության ռուսալեզու՝ «Պրավդա Արմենիի» (ռուս.՝ Правда Армении) թերթը[6]։
Կուսակցությունը չպետք է շփոթել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ), Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿ), կամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հետ, որը ստեղծել է Հայաստանի ԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանը։
Կուսակցության առաջնորդները կոչվում են «առաջին քարտուղար»։
Կուսակցությունը 1990-ականներին մնաց զգալի քաղաքական ուժ՝ խարիզմատիկ առաջնորդ Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ, ով մահացավ 1999 թվականին[8]։ Կուսակցության 1994 թվականի մայիսյան աշխատանքի օրվա երթին մասնակցեցին 10,000-ից 60,000 աջակիցներ[9]։
Մինչդեռ կուսակցությունը հավաքեց 12.4% ձայն 1995 թվականի հուլիսյան ընտրություններին՝ հասարակական կարծիքի հարցումները թե ընտրություններից առաջ թե հետո ցույց էին տալիս հասարակական ավելի մեծ աջակցություն։ 1994 թվականի նոյեմբերի հարցման համաձայն՝ հարցավածների 40.1%-ը աջակցելու են կուսակցությանը և ըստ 1995 թվականի նոյեմբերի հարցման՝ 37.6%-ը արել են դա[10]։
2004 թվականին «Պաշտոնական օգտագործման համար միայն» Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին հեռագրում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը գրել է որ կուսակցությունը ունի «ամբողջ երկրով մեկ 50,000-ից պակաս անդամ (որոնց մեծ մասը բավականին տարեց են)» և որ «այն այլևս առանձնապես ազդեցիկ չէ»[11]։
Կուսակցություն մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին, բայց 2003 թվականից ի վեր չի կարողացել անցնել 5%-անոց շեմը։ 2003 թվականին կուսակցությունը մեղադրեց կառավարությանը «զանգվածային ընտրակեղծիքների» մեջ[12]։ Կուսակցությունը բոյկոտեց 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, դա առաջին դեպքն էր Խորհրդային Միության փլուզումից հետո։
1990 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | 126 | ||||||||
1999 | |||||||||
2003 | 10 | ||||||||
2007 | |||||||||
2012 | |||||||||
2017 | |||||||||
2018 |