Հայդարաբադի կենտրոնական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, շենք և հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1974 |
Ռեկտոր | Ս. Ռանգարաջան |
Ընդհանուր անձնակազմ | 250 մարդ |
Անդամակցություն | e-ShodhSindhu[1] |
Երկիր | Հնդկաստան |
Տեղագրություն | Հայդարաբադ |
Կայք | uohyd.ac.in |
University of Hyderabad Վիքիպահեստում |
Հայդարաբադի կենտրոնական համալասարան կամ Հայդարաբադի համալասարան (տելուգու՝ హైదరాబాద్ విశ్వవిద్యాలయము), պետական հետազոտական համալսարան, որը տեղակայված է Հնդկաստանի Տելինգանա նահանգի Հայդարաբադ քաղաքում։ Համալսարանի ռեկտորը համարվում է Տելանգանայի նահանգապետ Էկադու Սրինիվասան Լակշմի Նարասիմհանը։
Համալսարանը տեղակայված է Գաչիբաուլի շրջանում՝ զբաղեցնելով մոտավորապես 2300 հեկտար։ Համալսարանական քաղաքը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով, նրա տարածքի վրա աճում են ավելի քան 734 բույսեր և բնակվում կաթնասունների 10 տեսակ, սողունների 15 տեսակ և թռչունների 159 տեսակ[2]։ Ստեղծվել է 1974 թվականին՝ 1973 թվականի «Վեց կետերի սահմանումների» շրջանակներում։ Առաջին փոխ-ռեկտորը 1974 թվականից մինչև 1979 թվականը եղել է Բենարասի հինդուական համալսարանի քիմիկոս Գուրբաշհ Սինգհը, իսկ առաջին ռեկտորը՝ Բասապա Դանապա Ջատին[3]։
Համալսարանը հնդկական ամենախոշոր տասը համալսարաններից մեկն է։ 2015 թվականի հունվարին Հայդարաբադի համալսարանը ստացել է Visitor’s Award մրցանակը Հնդկաստանի լավագույն կենտրոնական համալսարանի համար, որը շնորհվում է երկրի նախագահի կողմից[4]։
Համալսարանն ամենից առաջ հետազոտական համալսարան է ասպիրանտների համար։ Այն բոլոր կուրսերի համար իրականացնում է սեփական ընդունելության քննություններ փետրվարի ընթացքում և հարցազրույցներ մայիսին։ Ուսումնական տարին սկսվում է հուլիսի կեսին և ավարտվում մայիսի սկզբին։ Ուսանողների մոտավորապես 90 %-ն ապրում են համալսարանական քաղաքում։ Մագիստրոսական ծրագիրը տևում է 2 տարի, իսկ փիլիսոփայության մագիստրոսի և դոկտորի ծրագրերը՝ 18 ամիս և 5 տարի համապատասխանաբար։ Գնահատականների սանդղակը տասը բալանոց է։ Լավագույն ասպիրանտներն պարգևատրվում են մեդալներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդարաբադի կենտրոնական համալսարան» հոդվածին։ |