Հայերը Հյուսիսային Մակեդոնիայում (մակեդոներեն՝ Ерменци во Македониjа), հայկական սփյուռքի մաս։ Երկրում հայերի թիվը հասնում է 300 մարդու։
Պատմական Մակեդոնիայի տարածքում հայերը հայտնվել են վաղ միջնադարում[1]։ Այդ ժամանակ բազմիցս Մակեդոնիայի հայկական դինաստիայից մարդիկ դարձել են Բյուզանդական կայսրության կայսրեր, կարևոր զորավարներ և ականավոր քաղաքական գործիչներ։ Բայց թուրքերի գալով, հայերի թիվմ արագ սկսեց նվազել է։ Ինչպես ողջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Մակեդոնիայից սկսվել է հայերի գաղթը, որն իբր դադարեցվել է Օսմանյան կայսրությունից մակեդոնական հողերի դուրսբերմամբ։
Փախչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ՝ բազմաթիվ ընտանիքներ բնակություն են հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայիս տարածքներում, որն այն ժամանակ Սերբիայի մի մասն է եղել[2]։
Մինչև 1929 թվականը Սկոպյեի հայերի թիվը հասնում էր 438-ի[3], իսկ արդեն 1945 թվականին այդ թիվը հասնում էր 450-ի[4]։ Այսօր Մակեդոնիայի հայ համայնքն ունի մոտ 110 ընտանիք կամ 300 մարդ։ Նրանցից շատերը հայերեն չեն խոսում, բայց կրոնով պատկանում են Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցուն։