Հայերը Մեքսիկայում

Հայ-մեքսիկական հարաբերություններ
Մեքսիկա և Հայաստան

Մեքսիկա

Հայաստան

Հայերը Մեքսիկայում (իսպ.՝ Los armenios en Mexico), ազգային փոքրամասնություն Մեքսիկայում։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Մեքսիկայի միջև հաստատվել են 1991 թվականին։

Հայկական ծագում ունեցող մեքսիկացի երեխաներ, 1911

Մեքսիկայի հայ գաղութը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո՝ ԱՄՆ մեկնել ցանկացող գաղթականներից, ովքեր հիմնականում խարբերդցիներ էին։ 1946 թվականին Մեքսիկայում բնակվել է 350 հայ՝ կենտրոնացած Մեխիկոյում, մասամբ էլ Պուեբլա քաղաքում։ Հայերի զգալի մասը զբաղվել է կոշկակարությամբ։ Գործել են ՀԲԸՄ Մեխիկոյի մասնաճյուղը, ՀՀԴ տեղական կազմակերպությունը, Եկեղեցասեր կանանց միությունը, «Արա» ֆուտբոլի թիմը։

1994 թվականին Մեխիկոյում բնակվել է շուրջ 40 հայ ընտանիք, 2003 թվականին հայերի թիվը երկրում հասել է 400-ի։ Ներկայումս Մեքսիկայում բնակվում է 500 հայ, սակայն համայնքը դեռևս կազմավորված չէ. չունի հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն։ Հայերը կենտրոնացած են հիմնականում Մեխիկոյում (300) և Պուեբլայում (200)։ Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շահե Հաճյանը, աստղագետ դոկտոր Պարիս Փիշմիշը և այլք։ Մեխիկոյում է ապրել ու ստեղծագործել բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճյանը (1915-1985 թթ.)։ 2000 թվականին Մեքսիկայի կառավարության կազմում ընդգրկվել է հայազգի Խոսե Սարուխանը (Սարուխանյան), ով ստանձնել է սոցիալական արդարության հանձնախմբի նախագահի պաշտոնը[1][2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հարենիք» տարեգիրք, Բոստոն, 1946, էջ 230-232։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։