Հայերը Սամցխե-Ջավախեթիում | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
80,000 | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
հայերեն, վրացերեն | |||
Հավատք(ներ) | |||
Հայ առաքելական եկեղեցի (80%) Հայ կաթողիկե եկեղեցի (20%) |
Հայերը Սամցխե-Ջավախեթիում, հայերի էթնիկ խումբ, որն ապրում է ժամանակակից Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Մարզի հարավային մասը՝ Ջավախքեթին, հարավից սահմանամերձ է Հայաստանին։ Այստեղ հայերը մեծամասնություն են կազմում, իսկ վրացիները, ռուսները և կովկասյան հույները՝ փոքրամասնություն[1]։ Սամցխե-Ջավախեթիի հայերի շրջանում հայերենը օգտագործվող հիմնական լեզուն է[2]։
Սամցխե-Ջավախեթիում ապրող հայերի մեծ մասը 1829 թվականին, երբ տարածքը անցել է Ռուսական կայսրության կազմի մեջ, գաղթել է Օսմանյան կայսրության Էրզրումի վիլայեթից, իսկ այդտեղ ապրող մուսուլմանների մեծ մասը գաղթել է Օսմանյան կայսրություն[3][4][5]։ Ավելի ուշ ավելի շատ հայեր են եկել նույն տարածաշրջան, որի համար պատճառ էին հանդիսանում թուրքերի կողմից կատարվող ջարդերը և Հայոց ցեղասպանությունը։ Ռուսական կայսրությունը վարում էր հայերին Օսմանյան կայսրության հետ սահմանին վերաբնակեցմանն ուղղված քաղաքականություն, քանի որ նրանք, ի տարբերություն մուսուլման բնակչության, համարվում էին հուսալի դաշնակից[6]։
Էթնիկ հայերը հիմնականում կենտրոնացած էին Ախալքալաքում և Նինոծմինդա շրջաններում։ 1918 թվականի սկզբին Ախալքալաքի 120 հազարանոց բնակչության 89 հազարը հայեր էին (74%), 8 հազարը Մեսխեթյան թուրքեր (7%) և 23 հազար այլ ազգերի ներկայացուցիչներ (19%)[7]։ Այս ժամանակաշրջանում Ախալքալաքի 111 գյուղերից 66-ը հայկական էին, 24-ը թուրքական, 9 ռուսական, 10 վրացական (վերջինի կազմի մեջ էին մտնում նաև նախկին հայկական Վարգավ և Հզաբավրա գյուղերը, որոնց հայ բնակիչները ձուլվել էին վրացիների հետ) և մեկ գյուղ հայ-վրացական բնակչությամբ։
1944 թվականին Խորհրդային միության կառավարությունը Մեսխեթի շուրջ 100 հազար Մեսխեթյան թուրքերի աքսորել է Կենտրոնական Ասիա (Ղազախստան և Ուզբեկստան)։ Ախալքալաքի շրջանի Սագամո, Խալվեթ, Էրինջա, Դավնիա և Կարսեպ գյուղերը և Բոգդանովկայի տարածքը բնակեցվել են հայերով։
Զվիադ Գամսախուրդիայի նախագահության ընթացքում (1991) Ջավախքը փաստացի կիսանկախ վիճակ է ունեցել և միայն 1991 թվականի նոյեմբերին Թբիլիսիի կողմից նշանակված նահանգապետը կարողաց է իշխանության գալ։ 1990-ականներին Ջավախքի հիմնախնդիրը «ակնհայտորեն ընկալվում էր որպես Վրաստանի ամենավտանգավոր պոտենցիալ էթնիկ հակամարտություն», սակայն ոչ մի իրական զինված հակամարտություն այդպես էլ տեղի չի ունեցել։
1998 թվականի օգոստոսի 14-ին Ախալքալաքի շրջանում տեղի է ունեցել պատահար։ Վրացական զորամասերը պետք է ռուսների հետ զորավարժանքներ անցկացնեին Ախալքալաքում, իսկ տեղի հայ բնակչությունը այդ մասին տեղյակ չի եղել։ Վրացական ռազմական գնդերը մտել են հայաբնակ տարածքներ և հանդիպել 25 հայերի, որոնք «կարծում էին, որ վրացական բանակը գալիս է իրենց արտաքսելու սեփական տներից»։ Հայերը եղել են զինված և ենթադրաբար ունեցել են նաև ականանետեր և այլ հրետանի։ Վրացական զորքերն ի վերջո հեռացել են՝ խուսափելով զինված մարդկանց հետ հնարավոր բախումից[8][9]։ Վրաստանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ միջադեպը սադրանք էր, որը կազմակերպել էր Ջավախքի կազմակերպությունը[10]։
Վահագն Չախալյանը՝ «Միացյալ Ջավախք»-ի ղեկավարը, 2008 թվականին ձերբակալվել է։ Չախալյանը 2009 թվականին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, ինչի համար որպես պատճառ նշված է․ «հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու, հասարակական կարգը կոպտորեն խախտած խմբակային ակցիա կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված խուլիգանության համար»[11]։ Չախալյանը 2013 թվականի հունվարին՝ Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի և նրա «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո, համաներման մասին օրենքով ազատ է արձակվել բանտից[12][13]։
Ջավախքում ապրող հայ բնակչության թվաքանակը 1939, 1989, 2002, 2014 թվականներին։
Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ախալքալաք | ||||||||||||
Ախալցխա | ||||||||||||
Նինոծմինդա | ||||||||||||
Ադիգեն | ||||||||||||
Բորժոմ | ||||||||||||
Ասպինձա | ||||||||||||
ԸՆԴՀԱՆՈՒՐ | 306,401 | 116,266 | 37.9 | 220,772 | 126,418 | 57.3 | 228,487 | 124,831 | 54.6 | 160,504 | 81,089 | 50.5 |
Սամցխե-Ջավախեթիում լարվածությունը երբեմն շատ բարձր մակարդակի է հասնում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ երկրի վրացերենի լեզվական քաղաքականությունը պաշտոնապես թույլ չի տալիս հայերենի օգտագործումը պետական կամ վարչական հաստատություններում, նույնիսկ եթե քաղաքացին և պաշտոնատար անձը հայերեն ավելի լավ են խոսում, քան վրացերեն։ Դեռևս 2009 թվականին Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով միջազգային մշտադիտարկման առաքելությունները քննադատաբար են մեկնաբանել այդ հարցը[18]։
Էթնիկ հայկական «Միացյալ Ջավախք» կազմակերպությունը կոչ է անում Ջավախքի համար տեղական ինքնավարություն ստեղծել Վրաստանի կազմում[19][20]։
Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի մի քանի քաղաքական խմբավորումներ, այդ թվում մասնավորապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, պնդում են, որ Ջավախքը պետք է պատկանի Հայաստանին[21] և որ Միացյալ Հայաստանը պետք է ներառի բոլոր այն տարածքները, որոնք նշված են Սևրի պայմանագրով որպես Հայաստան՝ ներառյալ նաև Արցախի, Ջավախքի և Նախիջևանի շրջանները[22]։ Այնուամենայնիվ, Ջավախքը Հայաստանի կառավարության կողմից պաշտոնապես չի ճանաչվել։
Որոշ Մեսխեթյան թուրքեր վերջին տարիների վերադարձել են Վրաստան[23]։ Քանի որ տարածաշրջանում աշխատանքի տեղավորման քիչ հնարավորություններ կային, վերաբնակեցումը լարվածություն առաջացրեց տեղի հայ բնակչության հետ հարաբերություններում։ Արդյունքում վրացական իշխանությունները նախընտրել են վերադարձող թուրք մեսխեթցիներին տեղափոխել երկրի այլ շրջաններ[23]։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Հարավկովկասյան գազատարը[24], որոնք անցնում էին այս տարածաշրջանով, տեղի հայերի շրջանում առաջացրել են դիմադրություն, ինչպես նաև Կարս-Ախալքալաք-Բաքու ծրագրվող երկաթգիծը, քանի որ այն մեկուսացնում է Հայաստանը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)