Հայերի պատմական թվաքանակի մասին ճշգրիտ կամ հավաստի տվյալները բավարար չեն, սակայն տարբեր ժամանակաշրջաններում այդ թվաքանակի մասին գնահատողական տվյալներ են առաջարկել տարբեր գիտնականներ ու հաստատություններ։
Ըստ Հայաստանի ազգային ատլասի (2007)՝ մ.թ. ա. առաջին դարում եղել է 2,5-3,5 միլիոն հայ։ 13-րդ դարի սկզբին՝ նախքան մոնղոլական արշավանքը, Հայկական լեռնաշխարհում հայերի թիվը հասել է մոտ 6 միլիոնի[1]։
Էլիզաբեթ Ռեդգեյթը պնդել է, որ պատմական Հայաստանի բնակչությունը երբեք չէր կարող գերազանցել 5 կամ 6 միլիոնը, քանի որ նրա տարածքի մեծ մասը բնակեցման համար պիտանի չէր[2]։
Շոտլանդացի միսիոներ Ջոն Ուիլսոնը 1847 թվականի իր «Աստվածաշնչի հողերը. այցելած և նկարագրված» (անգլ.՝ «Lands of the Bible: Visited and Described») գրքում ընդհանուր հայ բնակչության թվաքանակը գնահատել է 2,5 միլիոն մարդ, որոնցից 1 միլիոնը բնակվել է Ռուսական կայսրությունում, 1 միլիոնը՝ Օսմանյան կայսրությունում և 0,5 միլիոնը՝ Պարսկաստանում և «այլ հեռավոր երկրներում»։ Նույն գրքում նա մեջբերել է Զմյուռնիայում տեղակայված հայկական «Արշալոյս Արարատեան» թերթի «խելացի խմբագիր» Ղուկաս Պալդազարյանի տրամադրած թվերը։ Վերջինս հաշվել է, որ ընդհանուր առմամբ 5 միլիոն հայ կա, որից 2 միլիոնը՝ Ռուսաստանում, 2 միլիոնը՝ Թուրքիայում և 1 միլիոնը՝ Պարսկաստանում, Հնդկաստանում և այլուր[3]։
Հայերի թիվն ամբողջ աշխարհում՝ ըստ Էդուարդ Դյուլորիեի գնահատականների (մ. 1850)։ Ընդհանուր՝ 4,000,000[4] Օսմանյան կայսրություն (62.5%) Ռուսական կայսրություն (30%) Պարսկաստան (3.75%) Ավստրիական կայսրություն (0.625%) Հարավային և Հարավարևելյան Ասիա (0.625%) Այլուր (2.5%)
Բրիտանիկա հանրագիտարանի 9-րդ հրատարակությունը (1875) ներկայացնում է Էդուարդ Դյուլորիեի գնահատականները, որոնք արվել են մոտ 1850 թվականին.
«Մոտավորապես կա չորս միլիոն հայ աշխարհում, որոնցից 2 500 000-ը Օսմանյան կայսրության բնակիչներ էին, 1 200 000-ը ՝ Ռուսական կայսրության, 25000-ը՝ Ավստրիական կայսրության, 150 000-ը՝ Պարսկաստանի և Ադրբեջանի, 25 000-ը՝ մայրցամաքային Հնդկաստանի և Ասիական կղզեխմբի, իսկ մնացած 100,000 մարդիկ ցրված են տարբեր երկրներում»[4]։
Ռիչարդ Ռոբերտ Մադդենն իր «Թուրքական կայսրությունը։ Նրա հարաբերությունները քրիստոնեության և քաղաքակրթության հետ» գրքում գրել է, որ հայ բնակչությունն ամբողջ աշխարհում գնահատվում է 4 միլիոն մարդ, որոնցից մոտավորապես 2 400 000-ը ապրել է Օսմանյան կայսրությունում («մոտավոր հաշվարկներ և, հավանաբար, իրականից քիչ»), 900 000-ը՝ Ռուսական կայսրությունում, 600 000-ը՝ Պարսկաստանում, 40 000-ը՝ Հնդկաստանում և Ասիայի այլ թագավորություններում» և մնացած 60 000-ը՝ «Եվրոպական տարբեր երկրներում»[5]։
1876 թվականին Ջոն Բյուքան Թելֆերը մեջբերել Է Կարաբեդ Ղազարոսյանի 1873 թվականի «Համաշխարհային տարեգիրք» գրքում բերված թվերը, որոնց համաձայն աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվել է 4,2 միլիոն հայ, այդ թվում՝ 2,5 միլիոնը թուրքական տիրույթներում, 1,5 միլիոնը՝ Ռուսաստանում, 34 000-ը՝ Պարսկաստանում, 14 600-ը՝ Ավստրիայում, 15 000-ը՝ Անգլիայում, Հնդկաստանում և Բրիտանական այլ տիրույթներում, 8400-ը՝ Ռումինիայում, 8000-ը՝ Եգիպտոսում և 120 000 անձ՝ այլ երկրներում[6][7]: 1891 թվականին Թելֆերը Արվեստի թագավորական ընկերությանը հայտնել է, որ «հեղինակավոր մասնագետների մեծ մասը», ըստ երևույթին, համաձայն է, որ ամբողջ աշխարհում հայ բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտ 5 միլիոն մարդ, նրանց մեծ մասը «ցրված են իրենց սեփական հողերում և հարակից տարածքներում», իսկ գրեթե կես միլիոնը «բնակություն են հաստատել հեռավոր շրջաններում»[8]։
1891 թվականին Էլիզ Ռեկլուն գրել է, որ թեև «սովորաբար հայերի թիվը գնահատվում է երեք և նույնիսկ չորս միլիոն», հայերի ընդհանուր թիվը «հազիվ թե գերազանցի երկու միլիոնը»։ Նա հայերի մոտավոր թվաքանակը գնահատել է հետևյալ կերպ. 840 000-ը՝ Կովկասում և Ռուսաստանի եվրոպական մասում, 760 000-ը՝ Ասիական Թուրքիայում և 250 000-ը՝ Եվրոպական Թուրքիայում, 150 000-ը՝ Պարսկաստանում և 60 000-ը՝ այլ վայրերում, ընդհանուր՝ 2 060 000 մարդ: Նա հաշվել է, որ Կոստանդնուպոլսում բնակվում է առնվազն 200 000 հայ և նշել է, որ Թիֆլիսը հայ բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում բոլոր քաղաքների մեջ[9]:
1893 թվականին Համաշխարհային կրոնների խորհրդարանի նիստում հայ ակտիվիստ Մինաս Չերազը հայտարարել է, որ երկրում ընդհանուր առմամբ կա 5,1 միլիոն հայ, այդ թվում՝ 80 հազար կաթոլիկ և 20 հազար բողոքական[10]։
1896 թվականին հրատարակված «Թուրքիայի և Հայաստանի պատմություն» գրքում վերապատվելի Ջեյմս Ուիլսոն Փիրսը հաշվարկել է, որ Օսմանյան կայսրությունում ապրել է 2,4 միլիոն հայ, ռուսական կայսրությունում՝ 1,25 միլիոն, Պարսկաստանում՝ 150 000, Եվրոպայում՝ 100 000, իսկ Միացյալ Նահանգներում՝ 5000[11]։
Ադրիան Ֆորտեսկյուն 1916 թվականին գրել է. «Ասում են, որ աշխարհում կա մոտ երեքուկես կամ չորս միլիոն հայ՝ 1 300 000-ը՝ Թուրքիայում, 1 200 000-ը՝ Ռուսաստանում, 50 000-ը՝ Պարսկաստանում, իսկ մնացածը սփռված են ամբողջ աշխարհում։ Դրանցից մոտ երեք քառորդը պատկանում է մոնոֆիզիտ («Գրիգորյան») եկեղեցուն»[12]։
Ըստ ռուսական կայսրության 1897 թվականի մարդահամարի՝ կայսրությունում եղել է 1 173 096 հայերեն խոսող[13]։ Ըստ կրոնական վիճակագրության՝ երկրում բնակվում էր 1 179 241 հայ առաքյալ և 38 840 հայ կաթոլիկ, որը ընդհանուր առմամբ կազմում էր 1 218 081 մարդ[14]։
Ըստ Ջոն Ֆոսթեր Ֆրեյզերի (1907)[15] և Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի (2005)[16] գնահատականների՝ հայերի թիվը Ռուսական կայսրությունում 20-րդ դարի սկզբին կազմել է մոտ 2 միլիոն մարդ: Պաշտոնական գնահատականներով՝ 1916 թվականին միայն Ռուսաստանի կովկասյան փոխարքայությունում ապրել է 1 859 663 հայ[17]։
Հայերի թվաքանակն աշխարհում ըստ Մաղաքիա Օրմանյանի (1911), ընդհանուր՝ 3,508,950
Օսմանյան կայսրություն (48.7%) Ռուսական կայսրություն (45%) Այլուր (6.3%)
Կ. Պոլսի նախկին Հայոց պատրիարքՄաղաքիա Օրմանյանը 1911 թվականին հրատարակված իր «Հայոց եկեղեցին» գրքում ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու թեմերի հայերի թվաքանակները[18]։ Սրանք բնակչության բաշխման առավել մանրամասն գնահատականներն են, որոնք հասանելի են մինչև Հայոց ցեղասպանությունը: Ռոբերտ Հյուսենը գրել է, թե «Օրմանյանի թվերը չափավոր և ողջամիտ են թվում, չնայած դա պարտադիր չէ, որ դրանք ճշգրիտ դարձնի»[19]: Լևոն Մարաշլյանը նշում է, որ «Օրմանյանի գրքի նպատակը բնակչության սպառիչ վիճակագրություն տրամադրելը չէր» և որ «նրա թվերը [հայ] բողոքականների և կաթոլիկների համար կարող են նույնիսկ ավելի թերի լինել, քան հայ առաքելականների համար[20]։
37,500 (1996 թ. մարդահամար)[47] 40,505 (2001 թ. մարդահամար)[48] 50,500 (2006 թ. մարդահամար)[49] 55,740 (2011 թ. մարդահամար)[50] 63,810 (2016 թ. մարդահամար)[51]
2,195 (2006 թ. մարդահամար)[52] 4,165 (2016 թ. մարդահամար)[53]
12,175 (1930 թ. մարդահամար)[67] 6,441 (1956 թ. մարդահամար)[68] 3,436 (1966 թ. մարդահամար)[69] 2,342 (1977 թ. մարդահամար)[70] 1,957 (1992 թ. մարդահամար)[71] 1,780 (2002 թ. մարդահամար)[72] 1,361 (2011 թ. մարդահամար)[73]
1,197 (1921 թ. մարդահամար)[77] 3,377 (1931 թ. մարդահամար)[77] 3,962 (1946 թ. մարդահամար)[78] 3,378 (1960 թ. մարդահամար)[79] 1,831 (2011 թ. մարդահամար)[Ն 2][80]
Հայերի բաշխումը Խորհրդային Միությունում ըստ 1979 թվականի մարդահամարի տվյալների
Հայկական ԽՍՀ (65.6%) Ադրբեջանական ԽՍՀ (11.5%) Վրացական ԽՍՀ (10.8%) ՌԽՖՍՀ (8.8%) Այլ (3.3%)
Ճշգրիտ տվյալներ կան Խորհրդային Միությունում և նրա կազմի մեջ մտնող հանրապետություններում հայերի թվաքանակի մասին, քանի որ ԽՍՀՄ բոլոր մարդահամարներում մարդիկ նշվել են ըստ էթնիկ պատկանելության։
↑Wilson, John (1847). The Lands of the Bible: Visited and Described in an Extensive Journey Undertaken with Special Reference to the Promotion of Biblical Research and the Advancement of the Cause of Philanthropy, Vol. II. London: William Whyte & Co. էջեր 479-480.
↑Madden, Richard Robert (1862). The Turkish Empire: In Its Relations with Christianity and Civilization, Volume 2. London: T. Cautley Newby. էջ 121.
↑Telfer, J. Buchan (1876). The Crimea and Transcaucasia, being the narrative of a journey in the Kouban, in Gouria, Georgia, Armenia, Ossety, Imeritia, Swannety, and Mingrelia, and in the Tauric Range. Volume I. London: Henry S. King & Co. էջ 256.
↑Tcheraz, Minas (1893). «The Armenian Church». In Barrows, John Henry (ed.). The World's Parliament of Religions Volume II. Chicago: The Parliament Publishing Company. էջ 928. «...the Armenian Church, which numbers even now 5,000,000 faithful souls, scattered over all parts of the globe. Etchmiadzin is revered not only by the sons of this church, but also by the 80,000 Armenians who have entered within the pale of the Church of Rome, the 20,000 who have become Protestants, and a small number which has adhered to the Greek orthodox.»
↑Pierce, James Wilson (1896). Story of Turkey and Armenia. Baltimore: R. H. Woodward Company. էջ 14.
↑Fraser, John Foster (1907). Red Russia. New York: The John Lane Company. էջ 212. «...the Armenians , intellectual superiors of the peoples south of the Caucasus range, number about two millions...»
↑Hovannisian, R. G. (2005). «Genocide and independence, 1914-21». In Herzig, Edmund; Kurkchiyan, Marina (eds.). The Armenians: Past and Present in the Making of National Identity. London: Routledge. էջ 90. ISBN9781135798376.
↑Кавказский календарь на 1917 год [Caucasian calendar for 1917] (Russian) (72nd ed.). Tiflis: Tipografiya kantselyarii Ye.I.V. na Kavkaze, kazenny dom. 1917. էջեր 178–237. Արխիվացված է օրիգինալից 4 November 2021-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Ayvazyan, Hovhannes, ed. (2012). «Հայերի թիվն աշխարհում՝ ըստ երկրների [Armenians in the world, by country]». Հայաստան Հանրտագիտական [Armenia Encyclopedia]. Yerevan: National Academy of Sciences of Armenia. էջ 914. ISBN978-5-89700-040-1.
↑«U.S. Census Bureau History: World War I Armistice». census.gov. United States Census Bureau. 2018 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 21-ին. «The 1920 Census was the first to collect nativity and ancestry information from people tracing their roots to these new nations. For example, in 1920, the census found that ... 36,628 people were born in Armenia.»
↑ 54,054,154,254,3Içduygu, Ahmet; Toktas, Şule; Soner, B. Ali (2008). «The politics of population in a nation-building process: emigration of non-Muslims from Turkey». Ethnic and Racial Studies. 31 (2): 358–389. doi:10.1080/01419870701491937. S2CID143541451.
↑«1999 population census». stat.gov.kz (ռուսերեն). Republic of Kazakhstan Bureau of National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. PDF
↑Aswald, Barbara C. (1971). Property Control and Social Strategies in Settlers in a Middle Eastern Plain. University of Michigan. էջ 11. ISBN978-0-932206-42-8.
↑Zohry, Ayman (2005 թ․ հուլիս). «Armenians in Egypt»(PDF). XXV IUSSP International Population Conference. International Union for the Scientific Study of Population. էջ 3. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2021 թ․ մայիսի 2-ին.