Իսպանահայեր armenios españoles | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||
մինչև 50,000 | ||||||||||||
Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||
հայերեն, ռուսերեն, իսպաներեն | ||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||
Քրիստոնեություն (հայ առաքելական) անկրոն |
Հայերն Իսպանիայում (իսպ.՝ Los armenios en España), ազգային փոքրամասնություն Իսպանիայի Թագավորությունում։ Տարբեր տվյալներով՝ հայերի թվաքանակը տատանվում է 40,000[1]-50,000[2]-ի միջև։ Ներկայումս հայերը բնակվում են հիմնականում Վալենսիայում, Բարսելոնայում, Մադրիդում, ինչպես նաև Սևիլյա, Ալիկանտե, Առնեդո, Մալագա և այլ քաղաքներում։
Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թվականին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։
16-17-րդ դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ։ 2010 թվականի օգոստոսի 25-ին Մադրիդում բացվել է Հայաստանի դեսպանությունը։ Պատվավոր հյուպատոսություններ կան Բարսելոնայում, Վալենսիայում։ Մինչև 2017 թվականը հայերի թվականը հասնում էր 11.000[3][4]-13.000[5]։ Իսպանահայերի գերակշիռ մեծամասնությունը Հայաստանից կամ այլ երկրներից արտագաղթածներն են, որոնց մեջ շատ են օրինական գրանցում չունեցողները[6], այդ իսկ պատճառով առկա է եռակի գերազանցման տարբերություն։
Հայ Կաթողիկե և ավետարանական եկեղեցիներ Իսպանիայում չեն գործում։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունն Իսպանիայում պաշտոնապես առաքելություն է իրականացնում 2009 թվականից, և այստեղ հետագայում ձևավորվում է Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվությունը։
Կալոնժե քաղաքում` Բարսելոնայի մոտ, սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին (սուրբ Գևորգ), որը 30 տարով տրվել է հայ համայնքին[7]։ 2022 թվականին Իսպանիայի Մալագա քաղաքում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը[8]։
Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում։ Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն անդամների թիվը սակավ է։