Հայկական երազանք կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Արմեն Մկրտչյան |
Հիմնադիր | Արմեն Մկրտչյան |
Հիմնադրված | 2018 թվական |
Հայկական երազանք կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Այն հիմնադրվել է 2018 թվականին և ներկայումս ղեկավարում է Արմեն Մկրտչյանը[1]։
Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 24-ին, նախագահ է առաջադրվել Արմեն Մկրտչյանը։ Թեև կուսակցությունն անմիջականորեն չի մասնակցել 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, կուսակցության մի քանի անդամներ առաջադրվել են «Մենք» դաշինքի ընտրական ցուցակով։ Ընտրությունների արդյունքում «Մենք» դաշինքը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 2,0%-ը՝ չկարողանալով որևէ մանդատ ստանալ Ազգային ժողովում[2]։
«Հայկական երազանք» կուսակցությունը ընտրություններից հետո շնորհավորել է ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքին և Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Կուսակցությունն այնուհետև հայտարարել է, որ ընտրություններն անցել են ազատ և արդար, և որ քաղաքացիները վերջնականապես մերժեցին նախկին իշխող «Հանրապետական» կուսակցությանը[3]։
Կուսակցությունը որևէ ներկայացուցչություն չունի Ազգային ժողովում և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ[4]։
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ՝ «թավշյա հեղափոխությունը Հայաստանի քաղաքացիների ուսերից հանեց քրեաօլիգարխիկ համակարգի ծանր լուծը, և այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար պետք է ստեղծվի կառավարման նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական և տնտեսական համակարգ»[4]։