Հայկական երկրորդ հեռուստաալիք | |
---|---|
![]() | |
🌐 | tv.am |
Երկիր | ![]() ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() ![]() |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | մայիսի 10, 1999 |
Փոխարինվել է | Նորք |
Նախկին անվանում | Մշակույթ Պրոմեթևս |
Հիմնադիր | Սամվել Մայրապետյան |
Սեփականատեր | Սամվել Մայրապետյան |
Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2), հայկական հեռուստաընկերություն, հեռարձակումը սկսվել է 1999 թ. մայիսի 10 - ին։ 2001 թ. փետրվարի 2-ին ստացել է լիցենզիա, ըստ որի կարողացել է հեռարձակումը տարածել Հայաստանի ողջ տարածքում[1]։ Սակայն 2021 թ. հունվարի 15-ին, զրկվել է լիցենզիայից և հետևաբար զրկվել է եթերից։ Նախկինում հեռարձակվել է Հայաստանի 95% տարածքում և մասամբ՝ Արցախում։ Ալիքը եթեր է հեռարձակվել օրական 18 ժամ, պատրաստելով 30-ից ավելի հաղորդումներ։ Ներկայումս հեռուստաալիքը հեռարձակվում է միայն մալուխային հեռուստացանցում։