Հայկական խաչ (Ծաղկած խաչ), քրիստոնեական խաչի յուրահատուկ տեսակ, որը օգտագործվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից որպես քրիստոնեության խորհրդանիշ[1]։ Այն տեղադրվում է հայկական եկեղեցիների գմբեթներին, փորագրվում խաչքարերին ու վանական համալիրների պատերին, պատկերվում խորանի վարագույրներին, հոգևորականների զգեստներին և այլն։