Հայկո Ջեպկին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 11, 1978 (46 տարեկան), Ստամբուլ, Թուրքիա Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Ժանրեր | Ալտերնատիվ Մետալ, Անաթոլիական Ռոք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ և երգիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | 1997–ներկա |
Լեյբլ | EMI |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Կայք | haykocepkin.com.tr |
Hayko Cepkin Վիքիպահեստում |
Հայկո Ջեպկինը (թուրքերեն՝ Hayko Cepkin, մարտի 11, 1978[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրքական հայազգի երաժիշտ է և դերասան[2]։ Հայտնի է ծանր երաժշտությունից դանդաղ մեղեդիներին անցնելու ոճով[3][4]։
Հայկո Ջեպկինը ծնվել է 1978 թվականի մարտի 11-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 3 տարի սովորում է երաժշտական քոլեջում, ինչպես նաև սոլֆեջիոյի և հարմոնիայի առանձին դասեր վերցնում։ Քոլեքն ավարտելուն պես սկսում է ելույթներ ունենալ թուրք երաժիշտների հետ, որոնցից են‘ Օգյուն Սանլիսոյը[5], Այլըն Ասլինը, Քորայ Ջանդեմիրը և Դեմիր Դեմիրքանը։
2005 թվականին Հայկոն հավաքում է խումբ, անվանելով այն իր անունով (Hayko Cepkin)։ Խմբի անդամներ են ‘ Ումութ Թյուրե (կիթառ), Օգյուն Շենգուլ (բաս-կիթառ), Մուրաթ Ջեմ Երգուլ (հարվածային գործիքներ) և Հայկոն‘ որպես վոկալիստ։ Առաջին «Sakin Olmam Lazim» ալբոմի թողարկումից հետո Օգյունը լքում է խումբը, և նրա տեղն է զբաղեցնում Սեդաթ Օզսոյը։ 2008 թվականին Հայկոն ստանում է գլխավոր դերը «Çocuk» (Երեխա) ֆիլմում։ 2010 թողարկվում է հաջողակ «Sandik» ալբոմը[6]։ Ալբոմից չորս՝ «Yol Gözümü Dağlıyor», «Doymadınız», «Balık Olsaydım», «Açtırdınız Kutuyu» երգերի համար նկարահանվեցին տեսահոլովակներ։ 2012 թ. նոյեմբերի 13-ին թողարկվց Ջեպկինի չորրորդ՝ «Aşkın Izdırabını...» ալբոմը[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկո Ջեպկին» հոդվածին։ |
|