Հայնրիխ Ցիլե գերմ.՝ Heinrich Zille | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Heinrich Rudolf Zille |
Ծնվել է | հունվարի 10, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Radeburg, Մեյսեն, Սաքսոնիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 9, 1929[4][1][2][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | վիմագրող, լուսանկարիչ, նկարիչ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, գծանկարիչ, ծաղրանկարիչ և սցենարիստ |
Թեմաներ | գեղանկարչություն և լուսանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[5] |
Heinrich Zille Վիքիպահեստում |
Հայնրիխ Ռուդոլֆ Ցիլե (գերմ.՝ Heinrich Rudolf Zille, հունվարի 10, 1858[1][2][3][…], Radeburg, Մեյսեն, Սաքսոնիա[4] - օգոստոսի 9, 1929[4][1][2][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4]), գերմանացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ։
Հայնրիխ Ցիլեն ծնվել է չքավոր ընտանիքում։ Տղայի հայրը ճշգրիտ մեխանիկայի վարպետ էր, մայրը սերում էր հանքագործների ընտանիքից։ 1867 թվականից ապրել է Բեռլինում, որտեղ ստիպված է եղել վաստակել հանապազօրյա հացը։ 1872 թվականից սովորել է վիմագրություն, նաև երեկոյան դպրոցում հաճախել է նկարչության դասընթացի։ Եղել է Թեոդոր Հոզեմանի աշակերտը։ 1877-1907 թվականներին Հայնրիխ Ցիլեն եղել է «Լուսանկարչական ընկերության» տեխնիկական աշխատակից։ Որպես գրաֆիկ, սկսած 1900 թվականից համագործակցել է «Երիտասարդություն» (Jugend), «Սիմպլիցիսիմուս» (Simplicissimus) և «Ուրախ էջեր» (Lustige Blätter) թերթերի հետ։ Մահացել է 1929 թվականին Բեռլինում։
Հայնրիխ Ցիլեն պատկանում է բեռլինյան նկարիչների այն խմբին, որոնք 20-րդ դարի սկզբին փորձել են ցույց տալ Գերմանական կայսրության մայրաքաղաքի պրոլետարական դեմքը[6]։ Նրա անթիվ, անհամար էսքիզներում և դրանց հիման վրա ստեղծված նկարներում, որոնք սովորաբար ուղեկցվում են կարճ երկխոսությամբ, նկարիչը պատկերել է աղքատների, լյումպեների, նկուղներում մնացող բանվորների և գործազուրկների, որոնք գտնվում էին Բեռլինի արևելյան և հյուսիսային շրջանների արվարձաններում՝ Պանկովի և Ռումելսբուրգի միջև։
Իր ստեղծագործություններով, արվեստագետը, ժամանակակիցների մեջ ամենատարբեր հակասական զգացմունքներ է առաջացրել։ Նրան, ինչպես հարգալից կոչել են «Վրձնի Հայնրիխ» (Pinselheinrich), այնպես էլ վիրավորական կերպով անվանել են «Գծագրիչ» (Abortzeichner): Բեռլինյան սեցեսսիոնիզմի գրաֆիկական ցուցահանդեսի (1901), որին մասնակցել է նաև Հայնրիխ Ցիլեն, այցելուներից մեկը նրա մասին ասել է. «Այս տղան (Ցիլեն) բոլորի մեջ սպանում է կյանքի բերկրանքը»։ Միևնույն ժամանակ, Հայնրիխի ստեղծագործությունների հման վրա նույնիսկ թատերական ներկայացումներ են բեմադրվել։ Դրա վառ օրինակն է, 1925 թվականին Բեռլինի Նացիստական թատրոնում բեմադրված «Ցիլեի պալատական պարահադեսը» ներկայացումը (Hofball bei Zille): Նացիստական Գերմանիայի իշխանության տարիներին նկարչի աշխատանքները հարձակման և նախատինքի են ենթարկվել, այդ թվում անձամբ Ադոլֆ Հիտլերի կողմից։
Հայնրիխ Ցիլեն մահացել է 1929 թվականի մայիսին, իրար հաջորդող՝ ուղեղի երկու կաթվածից։
Նկարչի զարմիկը, որը 1930-ական թվականներին գաղթել է Հարավային Աֆրիկա, հարավաաֆրիկայան հայտնի քաղաքական գործիչ Հելեն Զիլեի հայրն էր։
ԳԴՀ-ի կառավարությունը 1970 թվականին Հայնրիխ Ցիլեին հետմահու պարգևատրել է Բեռլինի պատվավոր քաղաքացու կոչում։ Նկարչի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի պատմական՝ «Նիկոլայֆիրտել» թաղամասում կանգնեցվել է նրա արձանը, որի քանդակագործն է Թորստեն Ստեգմանը (գերմ.՝ Thorsten Stegmann)[7], այստեղ է գտնվում նաև Ցիլեի թանգարանը[8]։
Նվիրված նկարչի ծննդյան 100-ամյակին | Նամականիշ 1969թ. | Նվիրված նկարչի ծննդյան 150-ամյակին |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ցիլե» հոդվածին։ |
|