Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Խաչիկ Ասրյան |
Կարգախոս | Աստված, հայ ժողովուրդ, Հայաստան |
Հիմնադրված | 2018 թվական |
Քաղաքական հայացք | Հայկական ազգայնականություն Ռուսամետություն |
Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան, հայկական քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 2018 թվականի հունիսի 23-ին և այժմ ղեկավարում է Խաչիկ Ասրյանը[1]։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի հունիսին, և կուսակցության նախագահ է ընտրվել Խաչիկ Ասրյանը։ Կուսակցությունը հայտարարել է 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին[2]։ Սակայն 2021 թվականի հունիսի 7-ին կուսակցությունը հաստատել է, որ հրաժարվում է իր մասնակցությունից ընտրություններին և բոյկոտելու է ընտրությունները այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը[3][4]։ Ներկայումս կուսակցությունն ԱԺ-ում ներկայացուցչություն չունի և հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ[5]։
Կուսակցությունը աջակցում է Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը, Միացյալ Հայաստանի ստեղծմանը և Ռուսաստանի հետ մերձեցմանը։ Նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է «Մենք պետք է առաջ շարժվենք, հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը՝ որպես հավատարիմ քրիստոնյա եղբայրներ և դաշնակից-բարեկամ պետություններ։ Հայերի կողմից մեզ տրված հայկական բարձրավանդակում խաղաղության ապահովումը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից[6]::