Հայտնի ամերիկացիների փառքի սրահ (անգլ.՝ Hall of Fame for Great Americans), հայտնի ամերիկացիների քանդակների բաց պատկերասրահ, որը գտնվում է Բրոնքս Համայնքի քոլեջի տարածքում, Բրոնքս, Նյու Յորք։ Ընդգրկված է ԱՄՆ պատմական վայրերի ազգային ռեգիստրում և հանդիսանում է Միացյալ Նահանգների հպարտությունը։
Ստեղծվել է 1900 թվականին Նյու Յորքի համալսարանի կամպուսի տարածքում ՝ 630 ոտնաչափ (192 մետր) երկարությամբ քարե սյունաշարի տեսքով[1]։ Բոզարի ոճով նախագծված պատկերասրահում տեղակայված են տարբեր քանդակագործների 98 բրոնզե կիսանդրիներ։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Սթենֆորդ Ուայթն է, ով նաև նախագծել է գրադարանը)՝ բարերար Հելեն Շեփարդի անմիջական մասնակցությամբ։ Պաշտոնապես բացվել է 1901 թվականի մայիսի 30-ին։
Ֆինանսական դժվարություններից ելնելով՝ Նյու Յորքի համալսարանը 1973 թվականին կամպուսը վաճառել է Նյու Յորքի քաղաքային համալսարանին, ինչի արդյունքում նրանց անցավ նաև Բրոնքս համայնքի քոլեջը[2]։
Առաջադրվելու իրավունք ստանալու համար թեկնածուն պետք է լիներ բնիկ կամ բնականացված (1914 թվականից) Միացյալ Նահանգների քաղաքացի, նրա մահվան օրվանից պետք է անցած լիներ առնվազն 25 տարի (1922 թվականին որակավորում մինչև 10 տարին է եղել)։ Մարդը պետք է զգալի ներդրում ունեցած լիներ երկրի տնտեսական, քաղաքական կամ մշակութային կյանքում։ Թեկնածուն դառնում է Փառքի սրահի անդամ ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ 1925-1940 թվականների ժամանակահատվածի, երբ պահանջվում էր բոլոր ձայների 3/5-ը։
Բացի ստորև ներկայացվածներից, մեծ ամերիկացիների Փառքի սրահում առաջադրվել են մեծ թվով ԱՄՆ վաստակավոր քաղաքացիներ։ Ներկայումս ցուցակում կա 103 մարդ, սակայն ոչ բոլոլը ունեն կիսանդրի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայտնի ամերիկացիների փառքի սրահ» հոդվածին։ |
|