Հայրենիք։ Ֆորտ Սալեմ

Հայրենիք։ Ֆորտ Սալեմ
Ժանրհեռուստադրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և alternate history television series?
ՍտեղծողԷլիոթ Լորենս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Թեյլոր Հիքսոն, Ամալիա Հոլմ, Դեմետրիա ՄաքՔիննի, Ջեսիկա Սաթոն և Lyne Renée?
Պատմվածքի վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ30
Էկրաններին էմարտի 18, 2020-ից օգոստոսի 23, 2022
ՀեռուստաալիքABC Family
ԴիստրիբյուտորԴիսնեյ+

«Հայրենիք։ Ֆորտ Սալեմ» (անգլ.՝ Motherland: Fort Salem), ամերիկյան ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալ, որը հեռարձակվում է Freeform ալիքով, իսկ պրեմիերան կայացել է 2020 թվականի մարտի 18-ին։ 2020 թվականի մայիսի 19-ին հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[1]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2021 թվականի հունիսի 22-ին[2]։ 2021 թվականի օգոստոսի 23-ին Freeform հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երրորդ և եզրափակիչ եթերաշրջանով[3]։

Հեռուստասերիալի իրադարձությունները կատարվում են զուգահեռ տիեզերքում, որում՝ 300 տարի առաջ կախարդները համաձայնվում են կռվել ԱՄՆ-ի համար, եթե նրանց դադարեն հետապնդել։ Գլխավոր երեք հերոսուհիները երեք երիտասարդ աղջիկներ են, որոնք պետք է պաշտպանեն երկիրը տարբեր սպառնալիքներից՝ օգտագործելով կախարդանք։

Հիմնական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Դեր
Թեյլոր Հիքսոն Ռայել Քոլար[4]
Ամալիա Հոլմ Սքայլա[4][5]
Դեմետրիա ՄաքՔիննի Անակոստիա Քուարտերմարին[4]
Ջեսիկա Սաթոն Թելի Քրեյվեն[4]
Էշլի Նիկոլ Ուիլյամս Էբիգեյլ Բելլուոթեր[4]
Լայն Ռենե Սառա Ալդեր[4]

Սերիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1 եթերաշրջան (2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը Prod ծածկագիր Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
11"Բառեր ասել"
"Say the Words"
Սթիվ ԷդելսոնԷլիոթ Լոուրենս18 Մարտի 2020 (2020-03-18)1010.462[6]
Զուգահեռ Ամերիկա։ Վհուկների որսն արդեն դադարել է մոտ 300 տարի առաջ։ Հեռուստասերիալը նվիրված է երեք երիտասարդ աղջիկների, որոնք անցնում են մարտական կախարդանքի հիմնական պատրաստվածություն։ Նոր իրականությունում ռազմաճակատում և ղեկավարությունում կանայք են, որոնք պայքարում են ահաբեկչական սպառնալիքների դեմ և օգտագործում են գերբնական զենքեր և մարտավարություն։
22"Իմ վհուկները"
"My Witches"
Սթիվ ԷդելսոնԷլիոթ Լոուրենս25 Մարտի 2020 (2020-03-25)1020.379[7]
Ստորաբաժանումը ուղևորվում է Սալեմ թաուն, որպեսզի նշեն վհուկների ամենամյա տոնը, բայց հանկարծակի դեպքը բոլորին գցում է քաոսի մեջ։ Տալլին հարց է տանջում, արդյոք ճիշտ ընտրություն է կատարել որոշելով ռազմական կարիերա սկսել, քանի որ վհուկների նկատմամբ ատելությունը դեռ չի մարել, նաև այն, որ իր ճանապարհին կանգնած է նաև իր մայրը։ Ադլերի մերժումից բարկացած, իր ստորաբաժանումը փոխելու վերաբերյալ, Էբիգեյլը որոշում է հաշտվել Ռայելի գետ։ Իսկ վերջինս էլ իր հերթին մտերմանում է Սցիլլայի հետ։
33"Բիդդիի կյանքը"
"A Biddy's Life"
TBDTBD1 Ապրիլի 2020 (2020-04-01)1030.341[8]
Բելթեյնի նախաշեմին Ֆորտ Սալեմը անհանգստաբար դիմավորում է տղամարդ հյուրերին, բայց Ռայելի և Սցիլլայի մեջ զարգացող սիրավեպը խզվում է Սցիլլայի անցյալից խորհրդավոր մարդու ժամանման պատճառով։ Տղա կախարդներից մեկը գրավում է Տալլիի ուշադրությունը, բայց նա չգիտի, թե ինչպես վարվել։ Միևնույն ժամանակ Ադլերը փորձում է համոզել Գաագային՝ վհուկների միջազգային խորհրդին, որ ուսումնասիրեն իրենց մարտավարությունը Սփրիի դեմ և զարմանում է Թարիմյան փողրակի մարդկային ճգնաժամի էսկալացիայի մասին նորություններից։
44"Կեցցե Բելթեյնը"
"Hail Beltane"
TBDTBD8 Ապրիլի 2020 (2020-04-08)1040.245[9]
Բազան խառնված է տրավմատիկ իրադարձությունից, միաժամանակ, Ռայելը փորձում է համակերպվել ողբերգության մեջ իր ունեցած դերի հետ։ Սցիլլան փորձում է խուսափել Ռալելի ավելի ու ավելի սուր հարցերից։ Էբիգեյլը քրտնաջան աշխատում է տպավորություն թողնել իր ահեղ մրցակցի՝ Լիբբայի վրա։ Իսկ Տալլիի և Գերիտայի կապը ամրապնդվում է Բելթեյնի ժամանակ, որը սուրբ տոնակատարություն է նվիրված պտղաբերության ավանդույթներին։
55"Բելվեզերների ժամանակը"
"Bellweather Season"
TBDTBD15 Ապրիլի 2020 (2020-04-15)1050.289[10]
66"Վերևը՝ ներքևն է"
"Up is Down"
TBDTBD22 Ապրիլի 2020 (2020-04-22)1060.324[11]
77"Մայր Միցելիում"
"Mother Mycelium"
TBDTBD29 Ապրիլի 2020 (2020-04-29)1070.243[12]
88"Քաղաքական թեստ"
"Citydrop"
TBDTBD6 Մայիսի 2020 (2020-05-06)1080.267[13]
99"Հեղաշրջում"
"Coup"
TBDTBD13 Մայիսի 2020 (2020-05-13)1090.257[14]
1010"Վհուկի ռումբ"
"Witchbomb"
TBDTBD20 Մայիսի 2020 (2020-05-20)1100.313[15]

2 եթերաշրջան (2021)

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը Prod ծածկագիր Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
111"Արյան մեջ"
"Of the Blood"
Ամանդա ԹափինգԷլիոթ Լոուրենս22 Հունիսի 2021 (2021-06-22)2010.257[16]
122"Զզվանք"
"Abomination"
Ամանդա ԹափինգԲրայան Սթադլեր29 Հունիսի 2021 (2021-06-29)2020.153[16]
133"Թիֆանի"
"A Tiffany"
TBDTBD6 Հուլիսի 2021 (2021-07-06)2030.186[16]
144"Ոչ մեր աղջիկները"
"Not Our Daughters"
TBDTBD13 Հուլիսի 2021 (2021-07-13)2040.153[16]
155"Բրիաննայի սիրելի մատիտը"
"Brianna's Favorite Pencil"
TBDTBD20 Հուլիսի 2021 (2021-07-20)205TBA
166"Իմ 3 հայրիկները"TBDTBD27 Հուլիսի 2021 (2021-07-27)206TBA
177"Անվերադարձ"TBDTBD3 Օգոստոսի 2021 (2021-08-03)207TBA
188"Մոլուցքաբար"TBDTBD10 Օգոստոսի 2021 (2021-08-10)208TBA
199"Ամեն ինչի մայրը, ոչնչի մայրը"TBDTBD17 Օգոստոսի 2021 (2021-08-17)209TBA
2010"Ռևոլյուցիա, մաս 1"TBDTBD24 Օգոստոսի 2021 (2021-08-24)210TBA

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի մշակումը սկսվել է 2016 թվականի օգոստոսին «Մայր-հայրենիք» անվան տակ, իսկ 2018 թվականի հունիսի 5-ին պատվիրվել է պիլոտային էպիզոդը[17]։

2019 թվականի մարտի 5-ին հայտարարվել է, որ 5 Freeform-ը պատվիրել է առաջին եթերաշրջանի նկարահանումները, որը բաղկացած է 10 էպիզոդից։ Հեռուստասերիալը ստեղծել է Էլիոթ Լոուրենսը, որը նաև հանդես է եկել որպես գործադիր պրոդյուսեր Ուիլլ Ֆերելի, Ադամ Մաքքեյի, Քևին Մեսսիքի, Մարիա Մագթենջիի և Սթիվեն Ադելսոնի հետ։

2019 թվականի մայիսի 14-ին թողարկվել է հեռուստասերիալի պաշտոնական թրեյլերը։ Առաջին սերիայի պրեմիերան կայացել է 2020 թվականի մարտի 18-ին։

2020 թվականի մայիսի 19-ին հեռուստաալիքը երկարացրել է հեռուստսերիալը երկրորդ եթերաշրջանով[18]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2021 թվականի հունիսի 22-ին[2]։

2021 թվականի օգոստոսի 23-ին հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալւ երրորդ և եզրափակիչ եթերաշրջանով[3]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի պիլոտային էպիզոդը նկարահանվել է 2018 թվականի հուլիսին[19]։ Առաջին եթերաշրջանի մնացած էպիզոդները նկարահանվել են 2019 թվականի ապրիլի 22-ին և ավարտվել են 2019 թվականի օգոստոսի 23-ին։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի երաժշտությունը գրել է Բերնդոն Ռոբերտսը։ Առաջին եթերաշրջանի սաունդթրեքների ալբոմը թողարկվել է 2020 թվականի մարտի 20-ին[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Peter White, Peter White (2020 թ․ մայիսի 19). «Freeform Renews 'Everything's Gonna Be Okay' & 'Motherland: Fort Salem' As 'Grown-ish', 'Good Trouble' & 'Cruel Summer' Move To 2021» (անգլերեն). Deadline. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 «Freeform sets premiere dates for 'Good Trouble,' 'Grown-ish' and 'Motherland: Fort Salem'». EW.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  3. 3,0 3,1 Alexandra Del Rosario, Alexandra Del Rosario (2021 թ․ օգոստոսի 23). «'Motherland: Fort Salem' Renewed For Third & Final Season By Freeform». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Dodson, P. Claire (2020 թ․ մարտի 19). «Meet the "Motherland: Fort Salem" Cast — Here's Who Plays Raelle, Abigail, Tally, Scylla, and More». Teen Vogue. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  5. «Motherland: Fort Salem Bios». Walt Disney Television Press Site. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  6. Metcalf, Mitch (2020 թ․ մարտի 19). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 3.18.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  7. Metcalf, Mitch (2020 թ․ մարտի 26). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 3.25.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  8. Metcalf, Mitch (2020 թ․ ապրիլի 2). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 4.1.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  9. Metcalf, Mitch (2020 թ․ ապրիլի 9). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 4.8.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  10. Metcalf, Mitch (2020 թ․ ապրիլի 16). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 4.15.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  11. Metcalf, Mitch (2020 թ․ ապրիլի 23). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 4.22.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  12. Metcalf, Mitch (2020 թ․ ապրիլի 30). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 4.29.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  13. Metcalf, Mitch (2020 թ․ մայիսի 7). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 5.6.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  14. Metcalf, Mitch (2020 թ․ մայիսի 14). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 5.13.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  15. Metcalf, Mitch (2020 թ․ մայիսի 21). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 5.20.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Motherland: Fort Salem: Season Two Ratings». TV Series Finale. 2021 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  17. Dade Hayes,Patrick Hipes, Dade Hayes, Patrick Hipes (2018 թ․ հունիսի 5). «Freeform Greenlights Pilot From 'Claws' Creator, Sets Joss Whedon-EP'd Comedy For Development» (անգլերեն). Deadline. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Peter White, Peter White (2020 թ․ մայիսի 19). «Freeform Renews 'Everything's Gonna Be Okay' & 'Motherland: Fort Salem' As 'Grown-ish', 'Good Trouble' & 'Cruel Summer' Move To 2021» (անգլերեն). Deadline. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  19. Denise Petski, Denise Petski (2018 թ․ հուլիսի 10). «'Motherland': Freeform Sets Cast For Drama Pilot From 'Claws' Creator, Begins Production» (անգլերեն). Deadline. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  20. «Motherland: Fort Salem (Original Score) by Brandon Roberts» (կանադական անգլերեն). Apple Music. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.