Հայրո Ուլկինակու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Ուլցին, Չեռնոգորիա |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրիշտինայի համալսարան և Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Հայրո Ուլկինակու (ալբ․՝ Hajro Ulqinaku, ապրիլի 3, 1938, Ուլցին, Չեռնոգորիա), Չեռնոգորիայում ապրող ալբան գրող[1]։
Հայրո Ուլկինակուն ծնվել է 1938 թվականի մայիսի 3-ին Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում, ալբանական ընտանիքում։ Ծննդավայրում տարրական ու միջնակարգ դպրոցներն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել է Կոսովոյի մայրաքաղաքի՝ Պրիշտինայի համալսարանում։ Սովորել է նաև Բելգրադի համալսարանի ալբանական գրականության ու լեզվի բաժնում։ Այնուհետև երկար տարիներ մանկավարժական աշխատանք է կատարել Չեռնոգորիայում և Կոսովոյում։ 1967 թվականից անցել է ժուռնալիստական աշխատանքի Պրիշտինայի ռադիոհողորդումների խմբագրությունում։ 1990 թվականի հուլիսի 5-ին նշանակվել է Պրիշտինայի հեռուստատեսության մանկական ծրագրերի խմբագիր։ Բացի այդ, նա եղել է Zgjimi, GEP, Pionieri, Fati և Okarina ամսագրերի խմբագրական կոլեգիաների, Կոսովոյի գրողների և ժուռնալիստների լիգաների, Չեռնոգորիայի ալբան ստեղծագործողներ միության անդամ։
Հայրո Ուլկինակուն հիմնականում արձակ ու չափածո ստեղծագործություններ է գրել մանուկների համար։ Հեղինակել է նաև մի քանի պիես, որոնցից հիշատակության է արժանի հատկապես Tërë bota Kosovë! («Կոսովոն մի ամբողջ աշխարհ է») դրաման։
|