Հայք կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Հայք կուսակցություն, նաև որպես Հայկազուններ կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն[1]։ Կուսակցությունը գլխավորում է Արտյոմ Խաչիկյանը։
Կուսակցությունը որևէ ներկայացուցչություն չունի Ազգային ժողովում և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ[2]։
Կուսակցությունը մասնակցել է Երևանի քաղաքային խորհրդի 2018 թվականի ընտրություններին` հավաքելով ընտրողների ձայների ընդամենը 0,19%-ը։ Այսպիսով, կուսակցությունը չի կարողացել որևէ տեղ ստանալ Երևանի քաղաքային խորհրդում[3][4][5]։
Կուսակցությունն իրեն համարում է կիսալիբերալ։