Հան Մյոնսուկ | |
Կուսակցություն՝ | Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Ewha Womans University? և Chungshin Girls' High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | բողոքականություն |
Ծննդյան օր | մարտի 24, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Փհենյան, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ամուսին | Park Jung-sun? |
Ինքնագիր | |
Հան Մյոնսուկ (կոր.՝ 한명숙, 韓明淑; մարտի 24, 1944[1], Փհենյան, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա), կորեացի քաղաքական գործիչ, Կորեայի Հանրապետության 37-րդ վարչապետը։ Նա համարվում է Կորեայի պատմության մեջ առաջին կին վարչապետը[2]։
Հան Մյոնսուկը ծնվել է 1944 թվականի մարտի 24-ին Փհենյանում։ 1950 թվականին Կորեական պատերազմի ժամանակ ընտանիքքի հետ փախել է Հարավային Կորեա։ Իհվայի կանանց համալսարանում սովորել է ֆրանսերեն լեզու և գրականություն։
2000-2008 թվականներին Կորեայի Ազգային ժողովում Միացյալ նոր ժողովրդավարական կուսակցությունից եղել է պատգամավոր։
2001-2003 թվականներին եղել է գենդերային հավասարության հարցերի նախարար։
2003-2004 թվականներին եղել է շրջակա միջավայրի պահպանության նախարար։
2006 թվականի ապրիլի 20-ին գլխավորել է կառավարությունը։ Վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2007 թվականի մարտի 7-ին և հայտնել է, որ իր թեկնածությունը քվեարկության է դնելու նախագահի պաշտոնում, սակայն թեկնածուի ներկուսակցական ընտրությունները նրա համար անհաջող ընթացան։
2008 թվականին առաջադրվել է խորհրդարանում, բայց չի ընտրվել։ Այնուամենայնիվ, 2012 թվականի հունվարին ընտրվել է Միացյալ Ժողովրդավարական կուսակցության գլխավոր ընդդիմադիր առաջնորդ, որտեղ հաղթել է ապրիլի խորհրդարանական ընտրություններում և դարձել խորհրդարանի պատգամավոր։ Սակայն ՄԺԿ-ին չհաջողվեց հաղթել կառավարող «Սենուրի» կուսակցությանը, և Հան Մյոնսուկը 2012 թվականի ապրիլ ամսին հրաժարական տվեց կուսակցության առաջնորդի պաշտոնից։