Հանա Էլհեբշի | |
---|---|
Ծնվել է | 1985 |
Ծննդավայր | Լիբիա |
Քաղաքացիություն | Լիբիա |
Մասնագիտություն | ճարտարապետ և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Hana Elhebshi Վիքիպահեստում |
Հանա Էլհեբշի (անգլ.՝ Hana Elhebshi), հայտնի է նաև որպես Հանա Էլ Հեբշի (անգլ.՝ Hana El Hebshi, 1985, Լիբիա)[2], լիբիացի ակտիվիստ և ճարտարապետ[3]։
Որպես ճարտարապետ աշխատել է Տրիպոլիում[4]։ Նրա հայրը Նովիկի ռազմակայանում ռազմաօդային ուժերի հրամանատար էր[5]։
Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ալ Հեբշին ակտիվիստ է դարձել, թեև մինչ այդ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել[4]։ Նա դարձել է կիբերակտիվիստ՝ առցանց հայտարարելով Տրիպոլիի պաշարման մասին[6]։ Էլհեբշին հայտնել Է ՆԱՏՕ-ի հարվածների մասին և հրապարակել, թե քանի մարդ է սպանվել Մուամմար ալ-Կադդաֆիի ռեժիմի կողմից լիբիական հեղափոխության ժամանակ[7]։ Նա նաև ուզում էր աշխարհին պատմել Լիբիայի տառապանքների մասին, որոնք շարունակվել են տարիներ շարունակ[5]։ Ակտիվիստուհին իր գործունեության համար օգտագործել է «Նումիդիա» անունը, ինչը հղում էր կատարում նրա բերբերյան ժառանգությանը, որպեսզի պաշտպանի իր ինքնությունը[3][8]։ Տեղեկատվության տարածման իր ջանքերի շրջանակներում նա շփվել է լրատվական կազմակերպությունների հետ, ինչպիսին է Ալ-Ջազիրան[5]։ Նաև Էլհեբշին պայքարել է Լիբիայում կանանց իրավունքների համար[9]։
Հանա Էլհեբշին 2012 թվականին ստացել է International Women of Courage մրցանակը[3]։ Նա 2012-ին 10 դափնեկիրներից մեկն էր, որոնք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից Վաշինգտոնում կայացած պարգևատրման արարողության ժամանակ (պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և առաջին տիկին Միշել Օբամայի մասնակցությամբ) արժանացել է մրցանակի։ Մրցանակի դափնեկիրները նաև երեքշաբաթյա շրջագայության են մեկնել Միացյալ Նահանգներ՝ կիսվելով իրենց գործունեության մասին պատմություններով[4]։ Շրջագայությունն իր մեջ ներառում էր կանգառներ Փիթսբուրգում, Փենսիլվանիաում, Բոզմենում, Մոնտանաում, Ցինցինատիում, Օհայոում, Միչիգանում, Ինդիանապոլիսում, Ինդիանաում, Վայոմինգում, Կանզաս Սիթիում, Միսսուրիում, Մինեապոլիսում, Մինեսոտայում, Փենսակոլայում, Ֆլորիդայում, Սենթ Լուիսում, Միսսուրիում, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտայում, Սիեթլում, Վաշինգտոն ԿՇում[4]։