Հանաբուսա Իտտյո

Հանաբուսա Իտտյո
ճապ.՝ 英一蝶
Ծնվել է1652[1][2][3][…]
ԾննդավայրՕսակա, Ճապոնիա[2] և Կիոտո, Ճապոնիա[4]
Վախճանվել էփետրվարի 7, 1724(1724-02-07)
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ, Taikomochi, haiku poet, ukiyo-e artist, վիզուալ արտիստ և բանաստեղծ
ԹեմաներԿերպարվեստ[5], վայելչագրություն[5] և Հոքու[5]
ՈւսուցիչԿանո Յասունոբու
ԱշակերտներՍուսի Սավակի, Հանաբուսա Իպպյո, Hanabusa Isshū? և Ֆուկուո Սեսսին
ԶավակներHanabusa Itchō II? և Hanabusa Itchō?
ԱզգականներHanabusa Isshū?
 Hanabusa Itcho Վիքիպահեստում

Հանաբուսա Իտտյո (ճապ.՝ 英 一蝶, ծննդյան անունը՝ Տագա Սինկո, 1652[1][2][3][…], Օսակա, Ճապոնիա[2] և Կիոտո, Ճապոնիա[4] - փետրվարի 7, 1724(1724-02-07)), ճապոնացի նկարիչ, գեղագիր և բանաստեղծ։ Սկզբում Հանաբուսա Իտտյոն գեղանկարչություն է սովորել Կանո դպրոցում, վարպետ Կանո Յասունոբու մոտ, բայց հետագայում ամբողջությամբ մերժելով այդ ոճը դարձել է Նանգա դպրոցի այսպես կոչված բունձինգի (ճապ.՝ 文人画, «գիտնականների գեղանկարչություն») հետևորդ և փորձեց իր աշխատանքներում ներկայացնել պատկերներ մարդկանց առօրյա կյանքից[6]։ Ունեցել է նաև Տագա Տյոկո, Հիսիկավա Վաո և մի շարք այլ կեղծանուններ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անձրևից պատսպարվողները»
«Բուգակու պարեր»
«Կույր վանականներն ուսումնասիրում են փղին»

Հանաբուսա Իտտյոն ծնվել է 1652 թվականին[7] Օսակայում, բժշկի ընտանիքում[8]։ Ծննդյամբ նրա անունը եղել է Տագա Սինկո։ 15 տարեկանից նա սովորել է Կանո դպրոցում, Կանո Յասունոբուի մոտ, բայց անհայտ պատճառով երկու տարի հետո վարպետը նրան հեռացրել է դպրոցից[8]։ Նա շարունակեց ուսումը Կանո դպրոցում, Տագա Տյոկո կեղծանվամբ, այդ ընթացքում նա ինտենսիվ ձևով զբաղվում էր պոեզիայով և գրում է հոքու, Կյոուն կեղծանվամբ[8]։ Այդ ժամանակ նա ավելի շատ հայտնի էր որպես բանաստեղծ, քան նկարիչ։ Բանաստեղծի ուսուցիչը եղել է Մացուո Բասյոն[6], նա զբաղվել է նաև գեղագրությամբ[8]։ Հետագայում նա հրաժարվեց Կանոյի դպրոցի ոճից, հօգուտ սեփական ոճի, որը շուտով հայտնի դարձավ, որպես Հանաբուսի դպրոց։ Հանաբուսա Իտտյոն (այդ ժամանակ դեռ Տագա Տյոկո) դարձավ շատ հանրաճանաչ, շատ ժամանակակիցներ պատճենահանում էին նրա աշխատանքները, այդ պատճառով էլ մեր ժամանակներում պահպանվել են ինչպես բնօրինակները, այնպես էլ նմանակումները[8]։

1693 թվականին նկարիչը բանտարկվեց, բայց երկու ամիս անց ազատ արձակվեց[8]։ 1698 թվականին նկարչին աքսորում են Միյակեձիմա կղզի, սյոգունի կոնկուբիններից մեկի ծաղրանկարի համար[6]։ Նա այնտեղից կարողացավ վերադառնալ միայն 1710 թվականին։ Հենց այդ տարվանից էլ նա ստացավ Հանաբուսա Իտտյո նոր անունը[6]։ Վերադառնալուց հետո իմացավ, որ ծնողները և Բասյոն մահացել են։ Որոշ ժամանակ անց նկարիչը կարողացավ վերականգնվել և վերադարձնել իր նախկին փառքը[8]։

Իր ստեղծագործությունների մեծ մասում Հանաբուսա Իտտյոն պատկերել է քաղաքային կյանքի տեսարաններ «գիտնականների գեղանկարչության» ներկայացուցիչի տեսանկյունից։ Նրա սեփական ոճը Կանո դպրոցի և ուկիյո-է ոճերի սինթեզ էր, աշխատանքները «ավելի շատ բանաստեղծական և պակաս ֆորմալիստական էին, քան Կանո դպրոցի ստեղծագործությունները և ներկայացնում էին Հենրոկու ժամանակաշրջանին բնորոշ «բուրժուական» ոգին»[9]։ Ի տարբերություն ուկիյո-է ոճի նկարիչների, Հանաբուսա Իտտյոն չէր սահմանափակվում կուրտիզանուհիների և դերասանների պատկերմամբ, այլ ստեղծում էր աշխատանքներ սովորական քաղաքացիների պատկերներով[6]։ Նրա աշխատանքների թվում կան ինչպես բանաստեղծական բնանկարներ, այնպես էլ երգիծական ստեղծագործություններ[6]։

Վարպետի աշակերտներից էին նրա որդիները, Հանաբուսա Իտտյո II-ը և Սավակի Սուուսին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 http://www.kyoiku.metro.tokyo.jp/lifelong/cultural_property/files/about/minatojp.pdfMinato.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Hanabusa Itchō». Encyclopædia Britannica (անգլերեն).
  7. Lane, Richard (1978). «Images of the Floating World.» Old Saybrook, CT: Konecky & Konecky.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «The Life of Hanabusa Itcho» (անգլերեն). Kyoto National Museum.(չաշխատող հղում)
  9. Frederic, Louis (2002). «Japan Encyclopedia.» Cambridge, Massachusetts: Harvard University Press.
  10. «Edo-period monster paintings by Sawaki Suushi» (անգլերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանաբուսա Իտտյո» հոդվածին։