Հաննա Իլդ

Հաննա Իլդ
Ծնվել էմայիսի 12, 1981(1981-05-12)[1] (43 տարեկան)
Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Էստոնիա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունԳուստավ Ադոլֆի գիմնազիա
 Hannah Ild Վիքիպահեստում

Հաննա Իլդ (էստ․՝ Hannah Ild, ծնունդով՝ Հաննա Պրուլի (էստ․՝ Hanna Pruuli), նաև հայտնի է որպես պարզապես Հաննա (անգլ.՝ Hannah), մայիսի 12, 1981(1981-05-12)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի երգչուհի, դաշնակահարուհի և հեղինակ-կատարող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

3 տարեկան հասակում Հաննան հայտնվել է մանկական երաժշտական ստուդիայում, իսկ հետո՝ Էստոնական ռադիոյի և երգեցողության ստուդիայում։ 7 տարեկանից սկսել է երգել Էստոնիայի հեռուստատեսության երգչախմբում։ Ավարտել է Տալլինի դաշնամուրի երաժշտական դպրոցը։ 13 տարեկան հասակում գրել է «Մանկության երկիր» երգը, որով հաղթել է 1995 թվականի Էստոնիայի մանկական երգեր մրցույթում։ Ավարտել է Տալլինի համալսարանը «ԶԼՄ-ների և գովազդի» մասնագիտացմամբ և երաժշտական բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ է։

1997 թվականից Հաննան սկսել է մենակատարի կարիերան։ Նա «Lonely Soul» երգով Եվրատեսիլի ազգային մրցույթի ընտրությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ 2011 թվականին «Salaja» երգի համար ստացել է Էստոնիայի ձայնագրման պրոդյուսերների միության մրցանակ՝ լավագույն պարային հիթի համար[2]։ 2003 և 2004 թվականներին որպես երկրի լավագույն երգչուհի առաջադրվել է էստոնական երաժշտական մրցանակի[3][4]։ 2003 թվականին մրցանակ է ստացել որպես կատարող, որի սկավառակներն ունեցել են ամենաշատ վաճառքը[5]։

Ալբոմի ձայնագրման համար «Ballads 2» ձայնագրության ստուդիան (Էսոնիայի «Ballaadid 2»-ում), որը պատկանել է Հաննայի ամուսնուն, սկսել է 200-250 հազար դոլարի չափով դրամական միջոցների հավաք։ Էստոնացի պրոդյուսերներն այդ փորձն անվանել են 1,4 մլն մարդ նպատակային լսարանի համար խելահեղ փորձ։ Այդ գովազդային ընկերությունը դարձել է ամենաարժեքավորը ամբողջ էստոնական ժողովրդի պատմության մեջ[6][7]։ Մարդիկ, որոնք գնել են այդ ալբոմը, մասնակցել են Mercedes-Benz A-Class ավտոմեքենայի խաղարկությանը, բայց վիճակախաղից հետո վաճառքի քանակը նվազել է[8][9]։ 2005 թվականին Հաննան ստացել է երկու մրցանակ՝ ավելի շատ վաճառված ալբոմի և որպես սկավառակների վաճառքի ծավալներով առավել մեծ ժողովրդականություն վայելող երգչուհի[10]։

2007 թվականի հոկտեմբերի 13-ին Հաննա Իլդը «Ուեմբլի» ստադիոնում ելույթ է ունեցել Անգլիայի և Էստոնիայի ֆուտբոլի հավաքականների առջև՝ կատարելով երկու պետությունների հիմները[11]։

Բարեգործական համերգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 թվականի հունվար – համերգ Հարավային Էստոնիայի Վալգա քաղաքի մանկատանը։
  • 2004 թվականի մարտ – համերգ տղայի պատվին, որին վիրաբուժական վիրահատության օգնությամբ հաջողվել է վերադարձնել մենինգիտից հետո կորցրած լսողությունը։
  • 2004 թվականի մայիս – աճուրդ աղքատ ընտանիքների երեխաներին, որոնք ստանում են դպրոցական կրթություն և անցնում բժշկական վերականգման, աջակցելու համար։
  • 2004 թվականի դեկտեմբեր – Էստոնիայի ազգային նվագախմբի հետ երեք հեռուստահամերգ ի աջակցություն որբ Ժաննայի, որը ծնվել էր մի քանի անոմալիաներով։
  • 2004 թվականի դեկտեմբեր – սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ էստոնացի որբերին աջակցելու համար․ ներկա են գտնվել 700 երեխա։
  • 2005 թվականի փետրվար – «Զոնտա» հիմնադրամին աջակցելու համար համերգ՝ նպատակ ունենալով օգնել որբերին ուսման մեջ։
  • 2005 թվականի փետրվար – համերգ Էստոնիայի հարավում գտնվող մանկատանը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Salaja (2001)
  • Ballads (2002)
  • fly Away (2003)
  • Ballads 2 (2004)
  • Hannah Live (2005)
  • Everything is Changing (2007)
  • 2001 թվական - Estonian Music Awards՝ լավագույն պարային հիթ
  • 2003 թվական - Estonian Pop Music Annual Awards Golden Record՝ լավագույն երգչուհի
  • 2005 թվական - Estonian Pop Music Annual Awards Golden Record՝ լավագույն երգչուհի
  • 2005 թվական - Estonian Pop Music Annual Awards Golden Record՝ լավագույն ալբոմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Իլդ» հոդվածին։