Հանս Կամպ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Den Burg, Թեսել, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[1] |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, լեզվաբան և փիլիսոփա |
Աշխատավայր | Շտուտգարտի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[4] |
![]() |
Հանս Կամպ (սեպտեմբերի 5, 1940, Den Burg, Թեսել, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի փիլիսոփա և լեզվաբան, որը 1981 թ. ստեղծել է Դիսկուրս ներկայացման տեսությունը[5]։
1968 թ. Կալիֆոռնիայի համալսարանում Քամփը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (Ph.D)[6]: Դասավանդել է Քոռնելի, Լոնդոնի, Օսթինի Թեխասի (UT Austin), Շթութգարդի համալսարաններում[7]։
1968 թ. Կամպը պաշտպանել է ատենախոսությունը՝ «Ժամանակաձևային տրամաբանությունը և գծային հերթագայության տեսությունը» վերնագրով[8][9]
1997 թ. Կամպը դարձել է Նիդեդրլանդների գիտության և արվեստի Թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ 1996 թ. նա պարգևատրվել է Ժան Նիկոդի (Jean Nicod) մրցանակով, իսկ 2015 թվականին ընտրվել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ («Fellows»):
2017 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված YALP ամառային դպրոցի շրջանակներում Կամպը հանդես է եկել Դիսկուրս ներկայացման տեսությանը վերաբերող դասախոսությունների շարքով։