Հանս Վիլսդորֆ գերմ.՝ Hans Wilsdorf | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1881 |
Ծննդավայր | Կուլմբախ, Վերին Ֆրանկոնիա |
Մահացել է | հուլիսի 6, 1960 (79 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Գերեզման | Թագավորների գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Գերմանիա |
Մասնագիտություն | ժամագործ և ձեռնարկատեր |
Hans Wilsdorf Վիքիպահեստում |
Հանս Վիլսդորֆ (մարտի 22, 1881, Կուլմբախ, Վերին Ֆրանկոնիա - հուլիսի 6, 1960, Ժնև, Շվեյցարիա), գերմանացի գործարար, «Rolex» ընկերության հիմնադիր։ 2014 թվականին «Rolex» ապրանքանիշն ամենաթանկն էր շվեյցարական ժամացույցների ապրանքանիշերի շարքում[1]։
Ծնվել է Գերմանիայի Կուլմբախ քաղաքում, 12 տարեկանում որբացել է[2]։ Աշխատել է շվեյցարական ժամացույցների արտադրությունում՝ Լա-Շո-դե-Ֆոն-ում։
1905 թվականին 24 ամյա Հանսը մեկնել է Լոնդոն ու բացել ժամացույցների արտադրություն Wilsdorf & 0Davis անվանումով՝ հիմնականոում կենտրոնանալով ձեռքի ժամացույցների արտադրության վրա։ Այդ ժամանակ ձեռքի ժամացույցները համարվում էին ոչ ճշգրիտ ու ոչ հավաստի, սակայն Վիլսդորֆը տեսնելով նորաձևության միտումները, նկատեց որ տղամարդիկ իրենց զգեստապահարանի կարևոր մաս կազմող բաճկոնները սկսում են քիչ օգտագործել։ Այս ամենն իրար հետ կապելով նա ենթադրել է, որ գրպանի ժամացույցները, որոնք պահում էին բաճկոնի գրպանում նույնպես դուրս կգան օգտագործումից և դրանց փոխարինելու կգան ձեռքի ժամացույցները[3]։ Որպեսզի Հանսը փոխեր մարդկանց կարծիքը ձեռքի ժամացույցների մասին, իր արտադրության մեջ օգտագործում էր որակյալ շվեյցարական մեխանիզմներ՝ պատրաստված Շվեյցարիայի Բիլ քաղաքում։ Բացի այդ ձեռքի ժամացույցներում օգտագործվող մեխանիզմի տրամագիծն ավելի փոքր էր, քան գրպանի ժամացույցների տրամագիծը։ 1908 թվականին նա ստեղծել է «Rolex» ապրանքանիշն ու այդ անվան տակ վաճառել իր ժամացույցները։ Ըստ Հանս Վիլսդորֆի «Rolex» անվանումն ուղղակի տառերի գեղեցիկ համադրություն է և այն հեշտ է արտասանել տարբեր լեզուներով, ինչպես նաև այն շատ կարճ էր և տեղավորվում էր ժամացույցի ճակատային մասում[4]։
1919 թվականին Վիլսդորֆը որոշում է իր բիզնեսը տեղափոխել Շվեյցարիա և 1920 թվականին իր ընկերությունը՝ «Montres Rolex SA»-ն պաշտոնապես գրանցում է Ժնևում[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուները նախընտրել են գնել «Rolex» ժամացույցներ, իրենց հատկացված վատ ժամացույցների փոխարեն։ Այնուամենայնիվ, երբ նրանք բանտարկվեցին և տեղափոխվեցին ռազմագերիների համար նախատեսված ճամբարներ, բռնագրավեցին նաև նրանց գնած ժամացույցները։ Երբ Հանսը լսել էր այդ մասին, նա սպաներին առաջարկել է նամակով դիմել «Rolex» և բացատրեին իրենց գերության ու ժամացույցների կորստի հանգամանքները, որից հետո սպաներին առգրաված ժամացույցների փոխարեն անվճար տրամադրվել են նոր ժամացույցները[2]։ Իր կնոջ՝ Ֆլորենս Ֆրենսիս Մեյ Կրոտտի մահից հետո՝ 1944 թվականին նա հիմնադրել է «Հանս Վիլսդորֆի» հիմնադրամը, որը հանձն էր առել «Rolex» ընկերության ծախսերը, համոզված լինելով, որ ընկերության եկամուտը կօգտագործվի բարեգործության նպատակներով։ 1946 թվականին Հանս Վիլսդորֆը հիմնել է «Rolex»-ի մեկ այլ բարձրորակ, բայց ոչ այնքան թանկ «Tudor» ապրանքանիշը։
Հանս Վիլսդորֆը մահացել է 1960 թվականի հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում։
Ժնևում՝ «Rolex» ընկերությանը մոտ փողոցներից մեկն անվանվել է Հանս Վիլսդորֆի անունով։ 2012 թվականի օգոստոսի 30-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է Հանս Վիլսդորֆի անունով կամուրջը՝ Արվ գետի վրա, այն կառուցվել է հնացած կամրջի տեղը և ֆինանսավորվել է Վիլսդորֆի հիմնադրամի կողմից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Վիլսդորֆ» հոդվածին։ |
|