Հաշտության օր | |
---|---|
Տեսակ | day of remembrance? |
Ամսաթիվ | Նոյեմբերի 11 |
Տոնվում է | ԱՄՆ, Բելգիա, Կանադա և Միացյալ Թագավորություն |
Անվանված է | Կոմպիենի զինադադար |
Ի հիշատակ | Կոմպիենի զինադադար |
Հաշտության օր, Կոմպիենի զինադադարի ստորագրման օրը 1918 թվականի նոյեմբերի 11-ին, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
Հաշտության օրն ազգային տոն է նախկին Անտանտի պետությունների մեծ մասում։ Այն ունի տարբեր անուններ։
Մեծ Բրիտանիայում (նաև Կանադայում) գոյություն ունի բաճկոնի գրպանում կամ արտաքին այլ հագուստի վրա կարմիր կակաչի տեսքով ծաղկեփնջակալ կրելու ավանդույթը։ Սա հարգանքի նշան է Առաջին համաշխարհային և XX դարի այլ պատերազմների ժամանակ զոհվածների նկատմամբ։ Այս ծաղիկների վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է պատերազմների վետերաններին և նրանց ընտանիքների անդամներին օգնելու համար։
2018 թվականի նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհ տոնել է հաղթանակի 100-ամյակը։
Մեծ Բրիտանիայում հարգել են զոհվածների հիշատակը 2 րոպե լռությամբ։ Արարողությանը մասնակցում էր նաև Եղիսաբեթ 2-րդը և նրա ընտանիքը[1], ինչպես նաև նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով եղել է առաջին գերմանական առաջնորդը, որ ծաղկեպսակ է դրել Ուայթհորսում։
Ինչպես նաև Ֆրանսիայում՝ Հաղթական կամարի մոտ, տեղի է ունեցել հիշատակի արարողություն` նվիրված պատերազմին մասնակցած 70 պետական հերոսներին[2].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշտության օր» հոդվածին։ |
|