Գյուղ | ||
---|---|---|
Հավատորիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Ավատորիկ, Հավատարիմ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հավատորիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 4-5 կմ հարավ-արևելք, Մեղրագետի ձախ վտակներից մեկի աջ ափին՝ Սև սարի հյուսիսային փեշերին։ Գյուղի մոտակայքում է գտնվում Մշո Առաքելոց վանքը։
Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծ մասը դարձել է թուրքական յաթաղանի զոհը։
Եղել է զուտ հայամարդ, բազմամարդ գյուղ։ 1880-ական թվականներին ուներ 157 տուն՝ 2000 հայ բնակչով։ 1915 թվականին ուներ 65 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Հավատորիկն ուներ եկեղեցի։
Գյուղում գործում էր վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 265)։ |