Հավերժական քաղաք անգլ.՝ The Eternal City | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և համր կինո |
Թվական | հունվար 1924 |
Ռեժիսոր | Ջորջ Ֆիցմորիս |
Պրոդյուսեր | Սեմյուել Հոլդվին |
Սցենարի հեղինակ | Ouida Bergère? |
Դերակատարներ | Լայոնել Բերիմոր, Բերթ Լիթել, Բարբարա լա Մար, Ռիչարդ Բենեթ, Մոնթեգյու Լավ, Ռոնալդ Քոլման, Բենիտո Մուսոլինի և Վիկտոր Էմանուիլ III |
Օպերատոր | Արթուր Չարլզ Միլլեր |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Կինոընկերություն | Samuel Goldwyn Productions |
Տևողություն | 80 րոպե |
The Eternal City (1923 film) Վիքիպահեստում |
«Հավերժական քաղաք» (անգլ.՝ The Eternal City), 1923 թվականի ռազմական համր մելոդրամա։ Հոլլ Քեյնի նույնանուն վեպի էկրանավորումը։
Դավիդ Ռոսսի որբի մասին հոգ է տանում թափառաշրջիկ Բրունոն։ Այնուհետև տղային որդեգրում է բժիշկ Ռոսելլին և մեծացնում է իր աղջկա՝ Ռոմայի հետ։ Մեծանալով՝ Դավիդը և Ռոման սիրահարվում են իրար։ Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Դավիդը և Բրունոն մեկնում են ռազմաճակատ։ Ռոման դառնում է քանդակագործ։ Աղջկան ֆինանսական օգնություն է ցուցաբերում պարոն Բոնելլին՝ կոմունիստների գաղտնի առաջնորդը։ Այնուհետև Դավիդն անցնում է ֆաշիստների կողմը և դառնում է Մուսսոլինիի աջ ձեռքը։ Կրկին հանդիպելով Ռոմայի հետ՝ նա ենթադրում է, որ Բոնելլին վերջինիս սիրեկանն է և սպանում է նրան։ Ռոման իր մեկենասի մահվան մեղքը վերցնում է իր վրա, և Դավիդը հասկանում է, որ նա միշտ հավատարիմ է եղել իրեն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավերժական քաղաք (ֆիլմ)» հոդվածին։ |
|