Հավերժություն ֆր.՝ Éternité | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Բելգիա |
Ժանր | դրամա |
Թվական | 2016 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ան Հունգ Չան[1] |
Սցենարի հեղինակ | Ան Հունգ Չան |
Դերակատարներ | Օդրի Տոտու, Մելանի Լորեն[2], Բերենիս Բեժո[2], Ժերեմի Ռենիե[2], Պիեռ Դելադոնշամ[2] և Արիե Ուորթալտեր |
Օպերատոր | Մարկ Լի Փինբ Բի |
Տևողություն | 115 րոպե |
«Հավերժություն» (ֆր.՝ Éternité), Ֆրանսիայի և Բելգիայի համատեղությամբ նկարահանված ռոմանտիկական դրամա՝ նկարահանված 2016 թվականին[3]։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Չան Ան Հունգն է[4]։ Սցենարը գրվել է ֆրանսիացի հեղինակ Ալիսա Ֆերնեյի «Այրիների նրբագեղություն» վեպի հիման վրա[5]։ Ֆրանսիայում ֆիլմը թողարկվեց 2016 թվականի սեպտեմբերի 7-ին[6] իսկ Ռուսաստանում այն էկրաններ բարձրացավ 2016 թվականի նոյեմբերի 24-ին։
Ֆիլմը պատմում է ֆրանսիացի կանանց երեք սերունդների ճակատագրի մասին, որոնք 100 տարի շարունակ փորձում են պահպանել սերը և բազմապատկել այն։ Նրանց կյանքը փոխվում է․ հայտնվում են նոր մարդիկ, նոր հարաբերություններ, գեղեցկությունը գնալով պակասում է։ Եվ միայն իրական զգացմունքներն են մնում հավերժ։
Դերասան | Դեր |
---|---|
Պիեռ Դելադոնշամ | Շառլ |
Իռեն Ժակոբ | Գաբրիելի մայրը |
Բերենիս Բեժո | Գաբրիել |
Օդրի Տոտու | Վալենտինա |
Մելանի Լորեն | Վալենտինա |
Ժերեմի Ռենե | Անրի |
|