Հարալդ Ֆելլեր | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
---|---|
Ծննդյան օր | հունվարի 14, 1913 |
Ծննդավայր | Բեռն, Շվեյցարիա |
Վախճանի օր | դեկտեմբերի 28, 2003[1] (90 տարեկան) |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Պարգևներ |
Հարալդ Ֆելլեր (գերմ.՝ Harald Feller, հունվարի 14, 1913, Բեռն, Շվեյցարիա - դեկտեմբերի 28, 2003[1][2][3]), Շվեյցարիայի դիվանագիտական գործիչ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ով օգնել է հունգարացի հրեաներին խուսափել համակենտրոնացման ճամբարներից արտաքսվելուց։
Հարալդ Ֆելլերը ծնվել է 1913 թվականի հունվարի 14-ին շվեյցարացի պատմաբան Ռիխարդ Ֆելլերի ընտանիքում։ Ուսանողական տարիներին նա միացել է շվեյցարական «Zofingerverein» ուսանողական կորպորացիային։ 1944 թվականի վերջից Բուդապեշտում Շվեյցարիայի դեսպան Մաքսիմիլիան Եգերին փոխարինել է որպես գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա աջակցել է շվեյցարացի դիվանագետ Կարլ Լուցի գործունեությանը՝ հրեաների փրկության գործում։ Հարալդ Ֆելլերը սերտորեն համագործակցել է այլ չեզոք դեսպանատների հետ, որպեսզի ճնշում գործադրի Միկլոշ Հորթիի և Դյոմե Ստոյայի կառավարության վրա, որպեսզի նրանք դադարեցնեն հրեաների հետապնդումը և արտաքսումը։ Հարալդ Ֆելլերը պաշտպանել է Շվեդիայի ներկայացուցչության անդամներին, որոնք ընկել են խաչասերված սլաքների կուսակցության հարվածի տակ՝ նրանց տրամադրելով Շվեյցարական կեղծ անձնագրեր և կացարան[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Հարալդ Ֆելլերը տասնյակ հրեաներ է թաքցրել Բուդապեշտի իր հյուպատոսական նստավայրի նկուղում։ 1945 թվականի փետրվարին ԽՍՀՄ իշխանությունները ձերբակալել են Հարալդ Ֆելլերին և Շվեյցարական ներկայացուցչության ևս մեկ աշխատակցի և նրանց տեղափոխել են Մոսկվա՝ Շվեյցարիայի այլ քաղաքացիների հետ միասին։ Երկու աշխատակիցներն էլ ազատ են արձակվել 1946 թվականի փետրվարին՝ Շվեյցարիայում վթարի ենթարկված երկու խորհրդային օդաչուների դիմաց։ 1999 թվականին Հարալդ Ֆելլերը ճանաչվել է աշխարհի ժողովուրդների արդարակյաց մարդ իսրայելական Յադ Վա-Շեմ թանգարանի կողմից[5]։