Հարավային Անցումային Խորհուրդ المجلس الانتقالي الجنوبي | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Ժամանակավոր կառավարություն |
Երկիր | Եմեն |
Հիմնադրված | ապրիլի 4, 2017 |
Գլխադասային գրասենյակ | Ադեն, Եմեն |
Կայք | stcaden.com |
Հարավային Անցումային Խորհուրդ ( արաբ․՝ المجلس الانتقالي الجنوبي) սեցեսիաստական կազմակերպություն է Եմենի հարավում։ Կազմակերպության 26 անդամները ներառում են հարավային հինգ նահանգների նահանգապետեր և երկու կառավարության նախարարներ։ Այն ստեղծվել է Հարավային շարժման խմբակցությունից։ Այն ստեղծվել է 2017 թվականին և կոչ է արել աշխատել հարավային Եմենը մնացած ժողովրդիցց անջատելու ուղղությամբ, ինչպես նախկինում էր մինչև 1990 թվականի Եմենի միավորումը։
2017 թվականի մայիսի 11-ին հայտարարված խորհուրդը ղեկավարում է Ադենի նախկին նահանգապետ Այդարուս ալ-Զուբայդին որպես նախագահ, իսկ նախկին նահանգային նախարար Հանի Բին Բրեյքը՝ որպես փոխնախագահ[1]։ Խորհրդի ձևավորումը մեկ շաբաթ առաջ արդեն արտոնված էր Ադենի հռչակագրով, որը հայտարարվել էր ալ-Զուբաիդիին նահանգապետի պաշտոնից ազատելու դեմ ցույցի ժամանակ[2]։ ՀԱԽ-ն պնդում է, որ ղեկավարում է Եմենի հարավային տարածքի մեծ մասը[3][4][5][6]։
2022 թվականի ապրիլին ՀԱԽ-ն միացավ Նախագահական ղեկավարության խորհրդին, այն բանից հետո, երբ Եմենի այն ժամանակվա նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին հրաժարական տվեց և նախագահական լիազորությունները փոխանցեց նորաստեղծ մարմնին։ Ղեկավար Այդարուս ալ-Զուբայդին դարձավ նոր կառավարության փոխնախագահ[7][8]։ Նրանք մեծացրին իրենց ազդեցությունը խորհրդում՝ ընդլայնելով անդամությունը՝ 2023 թվականի մայիսին ներքին վերակազմավորման միջոցով[9]։
ԱՄԷ-ի օգնությամբ և աջակցությամբ ՀԱԽ-ը ձևավորվել է 2017 թվականի մայիսի 11-ին Ալ-Զուբայդիի ղեկավարությամբ[10]։ Անմիջապես նախագահ Հադին խորհուրդը հայտարարեց ոչ լեգիտիմ[11][4][12][13]։
2018 թվականի հունվարի 28-ից ՀԱԽ-ին հավատարիմ զորքերը վերահսկողություն են հաստատել Ադենում գտնվող Եմենի կառավարության կենտրոնական շտաբի վրա՝ Հադիի կառավարության դեմ պետական հեղաշրջման ընթացքում[14][15]։
2018 թվականի հունվարին, որպես կազմակերպության ղեկավար, Այդարուս ալ-Զուբայդին արտակարգ դրություն հայտարարեց Ադենում, և որ «ՀԱԽ-ն սկսել է Հարավում Հադիի իշխանությունը տապալելու գործընթացը»[16]։
2022 թվականի ապրիլին ՀԱԽ-ն պաշտոնապես դարձավ Նախագահական ղեկավարության խորհրդի մի մասը՝ որը Եմենի Հանրապետության նոր ղեկավար մարմինն է, որը ստեղծվել է նախկին նախագահի հրաժարականից հետո։ ՀԱԽ-ի ղեկավար Այդարուս ալ-Զուբայդին դարձավ նոր փոխնախագահ։ 2023 թվականի մայիսի 4-ից 8-ը տեղի ունեցած ՀԱԽ համագումարի ժամանակ ընդունվեց «Հարավային ազգային դաշնագրի» բանաձևը, որը պահանջում էր Հարավային շարժումը Եմենի խաղաղ գործընթացում ներառել «անկախ շրջանակում»։ Հութի ապստամբները խստորեն դատապարտել է համագումարը և դրա բանաձևերը։ Այդուհանդերձ, ՀԱԽ-ին հաջողվեց իր մասնաբաժինը Նախագահի ղեկավարության խորհրդում հասցնել երեք անդամի՝ ընդհանուր ութ մանդատներից[17]։
2023 թվականի դեկտեմբերին Հարավային Անցումային Խորհուրդը, ըստ հաղորդագրության, ասել է, որ պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ՝ պայքարելու հութիների ծովային հարձակումների դեմ[18]։
Ղեկավար Այդարուս ալ-Զուբայդին հայտարարել է, որ 2023 թվականի մայիսին Հարավային կոնգրեսի նպատակն էր սկսել ազգային հաշտեցման գործընթաց՝ նպատակ ունենալով ամրապնդել հարավային տարածքները Հութիների ագրեսիայից։ Կազմակերպությունը պարբերաբար բարձրացրել է «հարավային հարցը»՝ պաշտպանելով Եմենի խաղաղության գործընթացում Հարավային շարժման ներկայացուցչությունը[19]։
ՀԱԽ-ն կտրականապես դեմ է Իրանի փորձերին՝ վերահսկելու ռազմավարական Բաբ ալ-Մանդեբի նեղուցը և գերիշխելու Կարմիր ծովի ջրային ուղիները։