Հարավային Օսիայի Զինված Ուժեր 2009 թվականին մասնակիորեն ճանաչված պետություններից մեկի՝ Հարավային Օսիայի ռազմական անվտանգության ապահովման համար ստեղծված զինված պետական կազմակերպություն են։ Հարավային Օսիայի Զինված Ուժերի անձնակազմի թիվը ներկայումս մոտ 1250 մարդ է[1] գործող բանակում և 15 հազար մարդ՝ պահեստազորում։
15 միավոր տանկ Տ-55, Տ-62, Տ-72, իսկ հիմնական զանգվածը՝ Տ-55, որոնցից մարտունակ վիճակում էին գտնվում ընդամենը 5 միավոր մաշված Տ-55 և մեկ միավոր Տ-72, որոնք էլ մասնակցեցին մարտական գործողություններին։ 2011 թվականի դրությամբ բոլոր Տ-55 տանկերը պահպանման (կոնսերվացիա) վիճակում են, օգտագործվում են մեկ միավոր Տ-72 և երկու միավոր ռազմավարային Տ-72ՍԻՄ1, իսկ համաձայն ՛՛Լենտա.ռու՛՛ լրատվամիջոցի՝ Հարավային Օսիայի ԶՈՒ-ն 08.08.2008 թվականի դրությամբ ուներ 87 միավոր մարտական տանկ՝ Տ-72 և Տ-55[8],
25 միավոր ինքնագնաց հրետանային կայանք՝ ԻՀԿ «Գվոզդիկա» և «Ակացիա», իսկ 2011 թվականի դրությամբ՝ 12 միավոր «Ակացիա» հաուբիցներ, իսկ համաձայն ՛՛Լենտա.ռու՛՛ լրատվամիջոցի՝ Հարավային Օսիայի ԶՈՒ-ն 08.08.2008 թվականի դրությամբ ուներ 95 միավոր հրանոթ և ականանետ, այդ թվում՝ 23 միավոր ՀԿՌՀ ԲՄ-21 "Գրադ"[8],
6 միավոր (ըստ Lenta.ru-ի տվյալների՝ 23 միավոր[7]) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ ՀԿՌՀ "ԲՄ-21 «Գրադ», 2011 թվականի դրությամբ՝ 2 միավոր,
4 միավոր 100-մմ հակատանկային թնդանոթ ՄՏ-12 «Ռապիրա»,
30 միավոր 82-մմ և 18 միավոր 120-մմ ականանետներ,
22 միավոր ՀՄՄ-2 (БМП-2), իսկ համաձայն ՛՛Լենտա.ռու՛՛ լրատվամիջոցի՝ Հարավային Օսիայի ԶՈՒ-ն 08.08.2008 թվականի դրությամբ ուներ 180 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ 80 ՀՄՄ[8],