Հարավային ափ (անգլ.՝ South Bank, Queensland), մշակութային, կրթական, հանգստի տարածք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքում։ Տարածքը գտնվում է Բրիսբենի հարավային մասում՝ Բրիսբեն գետի հարավային ափին։
Հարավային ափի զբոսավայրը ստեղծվել է Համաշխարհային Expo 88-ի տեղում և համարվում է Բրիսբոնի տուրիստական գրավչության վայրերից մեկը[1]։
Գրեյ և Սթենլի փողոցներում են գտնվում ամենահայտնի ռեստորաններն ու նորաձևության խանութները[2][3]։ Գրեյ փողոցում են գտնվում Հարավային ափի կինոթատրոնները և երկու 5-աստղանի հյուրանոցները[4]։
Բրիսբենի համաժողվների և ցուցահանդեսների կենտրոնը բաղկացած է 44 տարածքներից, որոնցից 4-ը ցուցահանդեսային տարածքներ են և զբաղեցնում են 20,000 մ² մակերես[5]։ Այս տարածքը ստացել է 126 արդյունաբերական մրցանակներ և համարվում է Ավստրալիայում ամենաշատ մրցանակներ ստացած կենտրոնը[6]։ Այն համարվել է նոր աշխարհի առաջատար 3 համաժողովների կենտրոններից մեկը[7]։ 2014 թվականի նոյեմբերին այստեղ է տեղի ունեցել G20 առաջնորդների գագաթնաժողովը։
Քուինսլենդի ծովային թանգարանը գտնվում է Գուդվիլ կամրջի հարևանությամբ։ Այն ունի ցուցահանդեսային շենք, գրադարան, չոր տախտակամած, փարոս։
Քուինսլենդի մշակութային կենտրոնը բաղկացած է՝
Գրիֆիթ համալսարանը Հարավային ափում ունի երեք կամպուս՝
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային ափ (Քուինսլենդ)» հոդվածին։ |
|