Հարավային կայարան (Զյուդբանհով՝ գերմ.՝ Wien Südbahnhof), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի խոշորագույն երկաթուղային կայարանը։ Գտնվում է Ֆավորիթն շրջանի հարավ-արևելքում[1][2][3][4]։
Զյուդբանհովի տեղում նախկինում եղել է Գլոգնիտզեր կայարանը (Gloggnitzer Bahnhof)՝ Հարավ-ավստրիական երկաթգծի (Südbahn) սկզբնական կետը և Ռաբեր կայարանը (Raaber Bahnhof)՝ Արևելյա-ավստրիական երկաթգիծ (Ostbahn): Նշված երկու կայարաններն էլ կառուցվել են դասական ոճով Մատիաս Շյոներերի (1841—1846) կողմից։ Տեղակայված էին իրար զուգահեռ և օգտագործվել էին դեպոյի միասնական համակարգ և նորոգման հրապարակներ[2][3][5]։
Արդյունաբերականության (ինդուստրիալիզմի) ժամանակաշրջանում աճեց երկաթուղային փոխադրումները, այդ իսկ պատճառով ավստրիական երկաթուղիները մասնավորից անցանպետական կառավարման։ Ռաբեր հին կայարանը 1867-1870 թվականների ընթացքում փոխարինվեց Կենտրոնական կայարանով (Centralbahnhof), որը նախագծել էր Ա.Շումանը, իսկ 1910 թվականին՝ Ազգային կայարանով (Staatsbahnhof), 1914 թվականին՝ Արևելյան կայարանով (Ostbahnhof)[2][3][5]:
Գլոգնիտզեր կայարանը նույնպես վերակազմավորվում է 1874 թվականին Վիլհեյմ ֆոն Ֆլատիշի նախագծով և վերանվանվում Զյուդբանհով[2][5]։
Նախագծվել էին երկու երկաթուղային ճանապարհ, որոնք դուրս պետք է գային Վիեննայից դեպի հարավ և արևելյան ուղղություն։ Երթուղիներից մեկը տանում էր մինչև Վիներ Նոյշտադտ և Գլոգնից, իսկ երկրորդը՝ Բուրկ-ան-դեռ-Լայթից Դյոր[2][5]։
Ի սկզբանե, հունգարական ուղղությունը համարվում էր հեռանկարային, և այդտեղով տանում էին ավելի շատ բեռներ։ Նախատեսվում էր, որ գիծը կերկարացնեն մինչև Խորվաթիա և Ավստրո-Հունգարական Տրիեստ նավահանգիստ։ Գլոգնիտզեր գծի զարգացմանը նպաստել է Վիեննայից Վիներ-Նոյշթադ հոսող ջրանցքինի հետ մրցակցությունը, այնուամենայնիվ, զբոսաշրջային փոխադրամիջոցները (Մյոդլինգ, Գումպոլդսկիռհեն, Բադեն և Բադ-ֆյոսլայ)[2][5]։
Մատիաս Շեների կարծիքով, ով մասնակցել է այդ ժամանակի բոլոր խոշոր երկաթուղային նախագծերին, տրամաբանական էր կառուցելերկու սպասասրահ մեկի փոխարեն՝ տեղակայելով վերջիններս ածխի շերտի տակ։ Դեպոն և այլ անհրաժեշտ կառույցները նախատեսվել էր տեղակայել երկու սպասասրահների միջև[2][5]։
Ուղևորափոխադրումների համար նախատեսված կայարանը կառուցվել է դասական ոճով, որը բնորոշ էր 19-րդ դարի 40-ական թվականներին։ Մուտքն ու ելքերը տեղակայված էին շինության ճակատային մասում՝ ներկայիս Շվայցերգարդեն (Schweizergarten) այգու դիմաց, ըդն որում, կայարանը Զյուդտիռոլեռ-պլաց (Südtiroler Platz) հրապարակին ավելի մոտ էր[2][5]։
Գրյունդեռստի ժամանակաշրջանի տնտեսական վերելքի ժամանակ նախագծվել և 1874 թվականին կառուցվել է նոր, չափսերով մեծ Հարավային կայարանը։ Եթե հաշվի առնենք շինության ծայրամասային հատվածները նույնպես, ապա կայարանը մոտավորապես երեք անգամ լայն է, քան նախկինը։ Այնտեղ տեղակայվեց 5 սպասասրահ (հետագայում 6 սպասասրահ)։ Քաղաքամերձ գնացքների սպասասրահները կառուցվել են գլխավոր սրահից հարավ[2][3][5]։
1874 թվականից 1945 թվականն ընկած ժամանակահատվածում Հարավային կայարանը փոփոխության գրեթե չի ենթարկվել։ Այն սպասարկում էր Լյուբլյանու, Տրիեստ, Մարիբոր, Կարինթա, Արևելյան Տիրոլ և Բոլցանո ուղղությունները։ Մինչ 1914 թվականը Հարավային կայարանում կանգառ էր կատարում Սանկտ Պետերբուրգից Կանն գնացող ճեպընթացը։ Այդ գծի Վիեննա-Կանն հատվածը շարունակում էր գործել մինչև 1939 թվականը[2][5]։
Գլոգնիտզեր կայարանի ժամանակ Վիեննայից դեպի հարավ ուղղությունը ամենածանրաբեռնվածն էր։ Գիծը ազգայնացվեց 1924 թվականին՝ չնայած մնում էր Donau-Save-Adria-Eisenbahnhn AG ընկերության սեփականությունը մինչև 1938 թվականի անշլյուսը։ Ի տարբերություն Վիեննայի այլ կայարանների՝ Զյուդբանհովը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շատ չի տուժել։ Կայարանի վրա ընկել է քիչ քանակությամբ ռումբ, ինչպես նաև 1945 թվականի ապրիլյան կռվի ժամանակ կոտրվել են ապակիների մեծ մասը։ Կայարանի երկաթյա կարկասը գրեթե չի վնասվել, և աշխատանքը վերականգնվել է բավականին արագ՝ չնայած ակնհայտ էր վերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը[2][3][5]։
Պատերազմից հետո որոշվեց երկու կայարանները միավորել մեկ կառույցի մեջ, հատկապես այն բանից հետո, երբ երկու երկաթգծերն էլ դարձան Ավստրիական դաշնային երկաթուղիներ ընկերության սեփականությունը։ Հարավային կայարանի ժամանակակից շենքը կառուցվել է 1955 և 1961 թվականների ընթացքում Հենրիխ Հարդլիկի նախագծով։ Ստորգետնյա երկու կայարանները օգտագործվում են S-Bahn-ի կողմից (S1, S2, S3, S4, S8, S9, S15): Գրեթե նույն ժամանակահատվածում կատարվեց Վիեննա-Գլոգնից երկաթգծի էլեկտրականացում։ Կայարանի վերակառուցման ժամանակ այն լայնացվեց դեպի Շվայցերգարդեն այգի։ Հին շինության մասերից Ֆլորիդսդորֆում կառուցվեց դեպո[2]։
Հարավային կայարանի ինտերիերը բաղկացած է մեծ դահլիճներից, որտեղ տեղակայված են փոքր խանութներ և դրամարկղեր։ 11-18 սպասասրահները (որը համարժեք է հին Արևելյան երկաթուղուն) տեղակայված են մեկ հարկ բարձր, իսկ 1-9 սպասասրահները (որը համարժեք է հին Հարավային երկաթուղուն)՝ գլխավոր սրահից երկու հարկ վերև։
Հարավային կայարանի մուտքը սպասարկում են թիվ 0 և 18 տրամվայներ։ Կողային մուտքը սպասարկվում է D և 12A երթուղիների տրամվայներով։ U-Bahn համակարգի ամենամոտ կայարանը տեղակայված է մի քանի հարյուր մետր հեռու դեպի արևմուտք՝ Զյուդտիռոլեռ-պլաց հրապարակում։
2007 թվականին սկսվել է Հարավային կայարանի վերակառուցումը և ավարտվել 2014 թվականին։ Կապվել է մոտակա Զյուդտիռոլեռ-պլաց կայարանի հետ[6]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավային կայարան, Վիեննա կատեգորիայում։ |