Հարավկովկասյան երկաթուղի | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և railway undertaking? |
Հիմնադրված է | փետրվարի 13, 2008 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | հասարակական տրանսպորտ |
Աշխատողների թիվ | 4300 մարդ (2008) |
Մայր ընկերություն | Russian Railways?[1] |
Կայք | railway.am(հայ.)(ռուս.)(անգլ.) |
Մասնակից է | Երկաթուղիների միջազգային միություն[2] |
![]() |
Հարավկովկասյան երկաթուղի (նախկինում՝ Հայկական երկաթուղի), «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է։
2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։
«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը։
«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա՝ որպես համազգային տրանսպորտային ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը՝ իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով։
Հայաստանի երկաթգծի բաց ծավալուն երկարությունը կազմում է 1328,6 կմ, որից 780 կմ գլխավոր ուղիներն են։ «ՀԿԵ» ՓԲԸ-ի շահագործման երկարությունը 726 կմ է։
Բոլոր չորս կցվանքների աշխատանքի դեպքում «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխադրական ունակությունը կազմում է տարեկան 50 միլիոն տոննա և 5,5 միլիոն ուղևորներ, իսկ Այրումի միայն մի կցվանքի թողունակությունը օրական 18 զույգ գնացք է։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ունի 75 կայարան, որոնցից չորսը կցվանքային են՝