Հարբուխ լեհ.՝ Katar | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, դետեկտիվ, կոշտ գիտական ֆանտաստիկա և փիլիսոփայական գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ստանիսլավ Լեմ |
Երկիր | Լեհաստան |
Բնագիր լեզու | լեհերեն |
Գրվել է | 1976 |
Հրատարակչություն | Wydawnictwo Literackie? |
Հրատարակվել է | 1976 |
«Հարբուխ»(լեհ.՝ «Katar»), Ստանիսլավ Լեմի վեպը։ Այն առաջին անգամ լույս է տեսել լեհերեն՝ 1976 թվականին։
1979 թվականին վեպը արժանացել է ֆրանսիական «Grand Prix de Littérature Policière» գրական մրցանակի։
Գլխավոր հերոսը տիեզերագնաց է, որը մասնակցում է Նեապոլում մի շարք խորհրդավոր մահերի հետաքննությանը։ 12 զբոսաշրջիկների մահը, առաջին հայացքից, ոչնչով կապված չեն։ Նրանցից ոմանք ինքնասպան են եղել, իսկ մյուսները` դժբախտ պատահարի զոհեր են։ Բայց այն փաստը, որ բոլոր զոհերը մահվան նախօրեին արմատապես փոխել են իրենց կյանքի ուղին, հանգեցնում է հանցավոր ծրագրի մտքին։
Հերոսի անցկացրած հետաքննության ընթացքում պարզվում է, որ մահերի պատճառ է դարձել օրգանիզմում հայտնված բազմաթիվ, առանձին անվնաս, քիմիական նյութերի պատահական համադրությունը (ճաղատության դեմ միջոց, ալերգիայի դեմ դեղամիջոց, նուշ և այլն), որը գործել է որպես ուժեղ հոգեակտիվ նյու ՝ մղձավանջներ և ժամանակավոր խանգարման պատճառ դառնալով։ Գտնվելով այդ նյութի ազդեցության տակ ՝ զոհերը, որոնք չեն կարողանում վերահսկել իրենց վարքը, զոհվել են։
«Հարբուխ» վեպ է, կարելի է վերագրել դետեկտիվ ժանրի կամ սասպենսի[1], բայց հեղինակը դրանում այլ ժանրերից բազմաթիվ տարրեր է ներմուծել։ Քննադատներից շատերն ընդգծում էին, որ վեպն ավելի մոտ է փիլիսոփայական աշխատությանը, այն վերաբերում է տրամաբանության, պատահականության, մարդկային գիտելիքների սահմանափակումների և նույնիսկ գոյության ապարդյունությանը[1][2]։
Նշվում է Խորխե Լուիս Բորխեսի «Մահը և կողմնացույցը»-ի ազդեցությունը «Հարբուխ» վեպի վրա, բայց վեպը, առաջին հերթին, «զուտ Լեմովսկու» գործ է։ The Barnes & Noble Review- ի քննադատը նշել է, որ Ստանիսլավ Լեմի ստեղծագործությունները, ներառյալ«Հարբուխ»-ը, ազդել են Պոլ Օստերի, Սթիվ Էրիկսոնի և Հարուկի Մուրակամիի աշխատանքի վրա։