Գյուղ | ||
---|---|---|
Հարեմիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Հարամիկ, Հարիմիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25600 | |
|
Հարեմիկ, գյուղ, ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս գետի ձախ ափին, Բյուրակն բարձրավանդակի արևելյան ստորոտին, զույգ բլուրների լանջերին։
Ըստ Ժողովրդական ստուգաբանության գյուղի անունը սերում է Հայկ նահապետի Հարամա որդու անունից։
Ըստ ավանդության Հարեմիկի տեղում էին ապրել Ադամն ու Եվան, իսկ գյուղից ոչ հեռու, Սելի Մորուք կոչված բլրի գագաթին հանգչում է Ադամի որդին՝ Աբելը։ Մի այլ ավանդության համաձայն գյուղից հարավ գտնվող բարձունքը Կայենի բլուրն է, որտեղ նրան կպել է որսորդ Ղամեքի նետը։
Եղել է հայաբնակ գյուղ։ Խնուսի ամենանշանավոր գյուղերից էր։
1885 թվականին ուներ 93, 1905 թվականին՝ 112, իսկ 1914 թվականին՝ 200 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։ Գյուղն ուներ 5 խանութ։
Գյուղն ուներ կավի և կավճի հանքեր։
Հարեմիկն ուներ քարակերտ եկեղեցի և ժողովարան-աղոթատեղի։
Գյուղի մոտ կար լճակ, խաչքարեր, մատուռներ, բնակավայրի մնացորդներ, ամբարտակներ, որոնցով գետից գյուղի կարիքների համար ջուր էին հանել։
Գյուղն ուներ 2 վարժարան, որոնցից մեկը կոչվում էր Ս. Սահակյան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 303)։ |