Հարկադիր կատարող, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի կատարումը անմիջականորեն ապահովող ծառայող[1]։
Հայաստանում գործում է Հայաստանի արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայությունը։ Հայաստանի հարկադիր կատարողը դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես Հայաստանի օրենսդրությամբ։ Ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով։