Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում | |
---|---|
Շրջանային գնացքը Վինթերհաուզեն—Վյուրցբուրգ-Հեյդինֆսֆիլդ հատվածում | |
Տեսակ | հարձակում սառը զենքով |
Տեղադրանք | Վյուրցբուրգ և Regionalbahn? |
Գրոհի նպատակ | անհայտ |
Տարեթիվ | հուլիսի 18, 2016 |
Գրոհի միջոց | սառը զենք |
Զենք | կացին դանակ |
Զոհվածներ | 1 մարդ |
Վիրավորներ | 5 |
Ահաբեկիչներ | Ռիազ Խան Ահմադզաի |
Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում, 2016 թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով մոտավորապես 21:15-ին Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքից ոչ հեռու[1][2] 17-ամյա աֆղանացի փախստական Ռիազ Խան Ահմադզաին[3] հարձակվել է Տրոյխտլինգեն-Վյուրցբուրգ երթուղով ընթացող գնացքի վրա։ Զինված լինելով դանակով և կացինով` նա վիրավորել է մարդկանց, առնվազն չորս հոգու գնացքում, և մեկին էլ` գնացքից դուրս[4]։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է 19 մարդ, 14-ը շոկ են ապրել` տեսնելով հանցագործությունը։ Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին փախուստի ժամանակ։ Հարձակումից հետո Վյուրցբուրգ-Հայդինգսֆելդ—Օքսենֆուրտ հատվսծը գնացքների երթևեկության համար փակվել է։ Ըստ վկաների` հանցագործը զոհերի վրա է նետվել «Ալահ աքբար» գոչելով։
Հարձակման ենթարկվածները Հոնկոնգի քաղաքացիներ էին՝ ամուսիններ, նրանց դուստրն ու նրա ընկերը[5][6]։ Հինգերորդ զոհը տեղացի կին էր, որը իր շան հետ պտույտի էր դուրս եկել[2][7]։
17-ամյա աֆղանացի փախստական Ռիազ Խան Ահմադզաին հարձակումից մեկ քանի շաբաթ առաջ նա ապրել է Օքսենֆուրտում ՝ խնամակալ ընտանիքում, մինչ այդ ապրել է փախստականներին հատկացված հանրակացարանում։ Հարձակվողի սենյակում գտել են ձեռքով նկարած Իսլամական հանրապետության դրոշը[8] Հետաքննությունից պազվել է, որ հանցագործը ահաբեկչությունն իրականացրել է ցանկանալով վրեժ լուծել իր հավատակիցների տանջանքների համար։ Բավարիայի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեսաձայնագրության իրական լինելը, որտեղ հանցագործը հայտարարում է, — «Ես իսլամական հանրապետության զինվորն եմ, և սկսում եմ սրբազան գործողություն Գերմանիայում։ Ժամանակն է»[9]։"
Կատարվածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական հանրապետություն կազմակերպությունը[10]։