Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պանամա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 1, 1992[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պանամա, Պանամա | ||||||||||||||||||||
Հասակ | 188 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սան-Խոսե Էրտքվեյկս | ||||||||||||||||||||
Համար | 31 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հարոլդ Օշկալի Քամինգս Սեգուրա (իսպ.՝ Harold Oshkaly Cummings Segura, մարտի 1, 1992[1][2], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբալիստ։ «Սան-Խոսե Էրտքվեյկս» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի պաշտան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Հարոլդն իր կարիերան սկսել է «Արաբե Ունիդո» ակումբում։ 2010 թվականի հունվարի 26-ին «Տաուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[3]։ Նույն թվականին Հարոլդը դարձել է երկրի չեմպիոն «Արաբե Ունիդո» ակումբի կազմում։ 2011 թվականին նա խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ուրուգվայական «Ռիվեր Փլեյթ» (Մոնտեվիդեո) ակումբ[4], սակայն իրեն դրսևորելու հնարավորություն այդպես էլ չի ունեցել։ 2012 թվականին Հարոլդը վերադարձել է «Արաբե» ակումբի կազմ և շարունակել է պայքարն ակումբի հիմնական կազմում տեղ գրավելու համար։
2014 թվականին Հարոլդ Քամինգսը տեղափոխվել է պերուական «Խուան Աուրիչ» ակումբի կազմ[5]։ հուլիսի 14-ին «Սեսար Վալիեխո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում[6]։ Նույն թվականին նա դարձել է առաջնության արծաթե մեդալակիր։
2015 թվականի սկզբին Հարոլդը տեղափոխվել է կոլումբիական «Սանտա Ֆե» ակումբի կազմ[7]։ Փետրվարի 1-ին «Լա Էկիդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթի խաղարկությունում[8]։ Նույն մրցաշրջանում Հորոլդն օգնել է իր ակումբին նվաճել Կոլումբիայի գավաթը։ 2016 թվականի սկզբին Հորոլդը տեղափոխվել է Կոստա Ռիկայի «Ալախուելենսե» ակումբի կազմ։ «Մունիսիպալ Լեբերիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում։ Փետրվարի 28-ին «Կարտախինես» ակումբի դեմ խաղի ժամանակ Հարոլդը խփել է իր առաջին գոլը «Ալախուելենսե» ակումբի կազմում[9]։
2017 թվականի սկզբին Հարոլդը միացել է ամերիկյան «Սան Խոսե Էրտքվեյկս» ակումբին[10]։ Մարտին տանը պատահած չհրապարակված դժբախտ պատահարի արդյունքում ստացած նրբոլոքային ոսկորի կոտրվածքի[11] և հետագա ապաքինման պատճառով նա ամբողջությամբ բաց է թողել 2017 մրցաշրջանը[12]։ MLS-ում իր նորամուտը Հարոլդը կատարել է մարտի 3-ին՝ 2018 մրցաշրջանի առաջին փուլի՝ «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի դեմ խաղում[13]։
2010 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ ընկերական խաղում Հարոլդը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում[14].
2011 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Քամինգսը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը Գվատեմալայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ-ի[15], Հոնդուրասի[16] և Գվատեմալայի[17] հավաքականների դեմ խաղերին։ Նույն թվականին նա մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որ անցկացվել է Կոլումբիայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ավստրիայի[18], Եգիպտոսի[19] և Բրազիլիայի[20] հավաքականների դեմ խաղերին։
Նույն թվականին Հարոլդն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գվադելուպայի հավաքականի դեմ խաղին[21]։
2013 թվականին Քամինգսը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության արծաթե մրցանակակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կանադայի[22] և երկու անգամ Մեքսիկայի[23][24] հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականին Հարոլդը երկրորդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[25], Հոնդուրասի[26], Տրինիդադ և Տոբագոյի[27], Մեքսիկայի[28] և երկու անգամ ԱՄՆ-ի[29][30] հավաքականների դեմ խաղերին։
2016 թվականին Քամինգսն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[31] և Բոլիվիայի[32] հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Քամինգսը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Թունիսի հավաքականի դեմ խաղին[33]։
Թիմային
Միջազգային
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Քամինգս» հոդվածին։ |
|