Հարություն Ճունկլյան (Ճանկյուլյան, 1855, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 15, 1915(1915-06-15), Դիարբեքիր, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն, հունիսի 15, Մեծ եղեռնի զոհ, նահատակվել է աքսորի ճանապարհին), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։
Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից։ Ձերբակալվել է. դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896 թվականը՝ Աքյայի բանտում)։ 1897 թվականին անցել է Կիպրոս։ Աշխատել է հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1698 թվականին Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին)։
Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Կ. Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան[1]։
- Յիշատակներ հայկական ճգնաժամէն, մաս 1-5, ԿՊ, 1913։
- Ճանկյուլյան Հ., Դիմակաւորներ, գրքույկ, Կահիրե, 1898։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|