Հարվարդի բնագիտության պատմության թանգարան

Հարվարդի բնագիտության պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մասսաչուսեթս նահանգ, ք. Քեմբրիջ, ԱՄՆ
ՎայրՔեմբրիջ
Մասն էHarvard Museums of Science and Culture?
ԺանրԲնագիտության պատմության թանգարան
Պատկանում էՀարվարդի համալսարան
Հիմնադրվել է1995
Կայքhmnh.harvard.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հարվարդի բնագիտության պատմության թանգարան (անգլ.՝ Harvard Museum of Natural History), Մասսաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող Հարվարդի համալսարանի թանգարան-մասնաճյուղ։

Թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին՝ երեք թանգարանների միավորման արդյունքում։

  • Հերբարիում (չորացած բույսերի հավաքածու)
  • Համեմատական կենդանաբանության թանգարան
  • Հանքաբանական թանգարան

Բնագիտության պատմության թանգարանը Փիբոդիի Հնագիտության և Ազգաբանության թանգարանի հետ գտնվում են նույն շենքում։ Մուտքի տոմսը իրավունք է տալիս այցելել երկու թանգարանն էլ։

Թանգարանի մշտական ցուցադրություններին այցելուները կարող են ծանոոթանալ այստեղ գտնվող հարուստ հավաքածուներին. անողնաշարավոր բրածոներից և դինոզավրերից մինչև հսկա կաթնասուններ և թռչուններ։ Թանգարանի հավաքածուների մեջ առկա է աշխարհում միակ Կրոնազավրի կմախքը[1]։ Այդ թվում կա նաև հանքաբանական հավաքածուներ, որտեղ ներկայացվում են հանքեր և երկնաքարեր։ Թանգարանի տեսարժանությունը կայանում է իր բույսերի ապակե մոդելների հավաքածուներով[1]։ Այստեղ շարունակ կազմակերպվում են ցուցահանդեսներ, հանրային դասախոսություններ և դպրոցականների համար էքսկուրսիաներ։

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվարդի բնագիտության պատմության թանգարան» հոդվածին։