Հարրի Բեգյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 24, 1921 |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 26, 2010[1] (89 տարեկան) |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտական ղեկավար |
Կրթություն | Միչիգանի համալսարան |
Հարրի Բեգյան (անգլ.՝ Harry Begian, ապրիլի 24, 1921 - հուլիսի 26, 2010[1])՝ ամերիկացի երաժշտական ղեկավար, կոմպոզիտոր, գործիքավորող։ Բեգյանն իր կարիերայի ընթացքում դասավանդել է ինչպես միջնակարգ, այնպես էլ քոլեջի մակարդակներում[2][3]։
Բեգյանը ծնվել է Միչիգանում՝ հայ Ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայկական ծագումը կարևոր գործոն էր, երբ նա Ալֆրեդ Ռիդին հանձնարարեց նվագախմբի համար գրել ստեղծագործություններ, որոնք ստացան «Հայկական պարեր» և «Գովասանք Երուսաղեմին» անվանումները[4][5]։ Բեգյանը հաճախակի հեղինակ է եղել երաժշտական ուսուցիչների, կատարող արվեստագետների և կոմպոզիտորների համար հրատարակություններում, ինչպիսին է The Instrumentalist-ը։
Հարրի Բեգյանն իր կարիերան սկսել է որպես նվագախմբի ղեկավար Դեթրոյթի Կասս տեխնիկական ավագ դպրոցում (1947-1964), անմիջապես Թանգլվուդում Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի ամառային երաժշտական ուսուցման ծրագիրը ավարտելուց հետո[6]։ Բեգյանի օրոք նվագախումբը գերազանց համբավ ձեռք բերեց, և 1954 թվականին նրանց հրավիրվեցին ելույթ ունենալու գործիքային երաժշտական կրթության հեղինակավոր կոնֆերանսին՝ The Midwest Clinic-ին։
1964 թվականին Բեգյանը Միչիգանի համալսարանում ստացել է EdD (կրթության դոկտորի) կոչում և երեք տարի աշխատեց որպես նվագախմբերի ղեկավար Ուեյնի պետական համալսարանում[7]։ 1967 թվականին նա աշխատանքի է ընդունվել Լեոնարդ Ֆալկոնին փոխարինելու Միչիգանի պետական համալսարանում նվագախմբերի ղեկավարի պաշտոնում։ Բեգյանը 1967-1969 թվականներին ղեկավարել է Սպարտայի երթային նվագախումբը տնօրենի օգնական Բիլ Մոֆիթի հետ միասին։ 1969 թվականին Բեգյանը լքեց Միչիգանի համալսարանը և սկսեց իր տասնչորսամյա պաշտոնավարումը որպես երրորդ մարդ, ով զբաղեցնում էր Իլինոյսի համալսարանի նվագախմբերի ղեկավարի պաշտոնը, որը նա ընդունվեց 1970 թվականին։
Հարրի Բեգյանը թոշակի անցավ Իլինոյսի համալսարանից 1984 թվականին[6]։ Բայց 1985 թվականին նա թոշակից դուրս եկավ և մինչև 1987 թվականին լինել է Փրդյու համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը։
Պաշտոնապես թոշակի անցնելուց հետո դոկտոր Բեգյանը վերադարձավ աշխարհահռչակ Ինտերլակեն արվեստի կենտրոն, որտեղ նա նախկինում աշխատել է որպես պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, 1961–1964 թթ. և 1973 թ.։
Իլինոյսի համալսարանից թոշակի անցնելուց հետո Բեգյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրություններից շատերը վերաբաշխվեցին որպես 20 ձայնասկավառակ։ Նրանք և Դեթրոյթի Կասս տեխնիկական ավագ դպրոցի նվագախմբի 26 ձայնագրություններ այժմ ներառված են Կոնգրեսի գրադարանի դոկտոր Հարրի Բեգյանի հավաքածուում[8]։
Բեգյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Ազգային նվագախմբային ասոցիացիայի անվանի նվագախմբերի դիրիժորների փառքի սրահում ներառելը, Էդվին Ֆրանկո Գոլդմանի մրցանակը, Սուրբ Սեսելիայի Նոտր Դամ մրցանակը[9]։ Բեգյանը Ամերիկյան դպրոցական նվագախմբի ղեկավարների ասոցիացիայի կանոնադրական անդամ էր։ Նա անսովոր պատիվ է ունեցել՝ 1987 թվականին նրան խնդրեցին Նվագախմբի դահլիճում ղեկավարել Դետրոյթի սիմֆոնիկ նվագախմբի կատարումը։ Իսկ 1989 թվականին նա արժանացել է The Midwest Clinic-ի Պատվո մեդալին։ 2003 թվականին Բեգյանը պարգևատրվել է ԱՄՆ Սենատի կողմից իր մասնագիտական ձեռքբերումների համար, այդ թվում՝ 50 տարի որպես ազգային և միջազգային ճանաչված երաժշտության ուսուցիչ, ավելի քան 65 ներկայացում, որոնք ներառված են Կոնգրեսի գրադարանում, և երաժշտական կրթության զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Մահախոսական հոդված Հարրի Բեգյանի մասին The Midwest Clinic-ի կայքում
Հարրի Բեգյանի կենսագրությունը Կոնգրեսի գրադարանի կայքում
Michigan Musical Legends – Dr. Harry Begian