Հաֆիդ Բուազզա հոլ.՝ Hafid Bouazza | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1970[1] |
Ծննդավայր | Ուջա, Մարոկկո |
Վախճանվել է | ապրիլի 29, 2021[2] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[3] |
Մասնագիտություն | գրող, կատարող, դրամատուրգ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
![]() |
Հաֆիդ Բուազզա (հոլ.՝ Hafid Bouazza, արաբ․՝ حفيظ بوعزة, մարտի 8, 1970[1], Ուջա, Մարոկկո - ապրիլի 29, 2021[2], Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), մարոկկոական ծագմամբ հոլանդացի գրող։ Գրում է հոլանդերեն։ «Ոսկե Բու» մրցանակի դափնեկիր (2004 թվական, «Paravion» համար վեպի)։
Հաֆիդ Բուազզան ծնվել է Մարոկկոյում, բայց յոթ տարեկանում (1977 թվականի հոկտեմբերից) ընտանիքի հետ տեղափոխվել է Նիդեռլանդներ։ Մեծացել է Արկելում՝ երկրի արևելքում, այնուհետև սովորել է արաբերեն և գրականություն Ամստերդամի համալսարանում։
2004 թվականին Բուազզան ստացել է գրական մեծ ճանաչում, երբ նրա «Paravion» վեպը՝ Նիդեռլանդներում Մարոկկոացի ներգաղթյալների հոգու դրության մասին ֆանտաստիկական ստեղծագրծությունը[5], առաջադրվել է երեք խոշորագույն գրական մրցանակներից երկուսի՝ AKO մրցանակի և «Ոսկե Բու» մրցանակի։ Բուազզան արժանացել է վերջինին գեղարվեստական գրականության բնագավառում։ Վեպն ուսումնասիրվում է Նիդեռլանդների որոշ դպրոցներում և համալսարաններում[6]։
Բուազզան գրել է վեպեր, պատմվածքներ, դրամաներ, բանաստեղծական ստեղծագործություններ, ինչպես նաև թարգմանել է պոեզիա, ինչի համար նրան առանձնացվել է բլոգի հատուկ բաժին[7]։
Իր համոզմունքներով նա աթեիստ է և հայտնի է իսլամի քննադատությամբ[8][9]։
Բուազզայի կրտսեր քույրը՝ Հասնա Բուազզան, լրագրող է։
Մահացել է 2021 թվականի ապրիլի 29-ին Ամստերդամի հիվանդանոցում[10]։ Նա պայքարում էր վատ առողջության և թմրամոլության դեմ[11]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաֆիդ Բուազզա» հոդվածին։ |
|