Հաֆրսֆյորդի ճակատամարտ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Unification of Norway? | |||||||||||
Հաֆրսֆյորդի արբանյակային քարտեզը | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Նորվեգիայի փոքր թագավորություններ | Հարոլդ I | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Էրիկ դե Հորդալանդ Սուլքե դեՌոգալանդ Կյոթվե դե Ռիքո |
Հարոլդ I Ռեգնվալդ Էիսթեինսոն |
Հաֆրսֆյորդի ճակատամարտ, ռազմական բախում, որը տեղի է ունեցել 872 թվականին Նորվեգիայի Ստավանգեր և Սոլա կոմունաների միջև գտնվող Հաֆրսֆյորդ ֆյորդի տարածքում Հարալդ I թագավորի և Նորվեգիայի փոքր թագավորությունների միջև։ Այն ավարտվել է Հարալդ I թագավորի հաղթանակով և Արևմտյան Նորվեգիայի ամբողջական միացմամբ։
Չնայած այն հանգամանքին, որ պատմաբանների մեծ մասը Նորվեգիայի միավորումը համարում է երկար գործընթաց, որը տևել է մի քանի դար՝ Հաֆրսֆյորդի ճակատամարտը ունի մեծ դերակատարություն Նորվեգիայի ժողովուրդների մշակույթում։ Վիկինգների հիշողության մեջ այս ճակատամարտը մնաց ամենամեծն ամբողջ պատմության ընթացքում։
Համաձայն Սնորրի Սթուրլուսոնի «Երկրի շրջանը» աշխատության՝ ճակատամարտից առաջ Հարոլդը վերահսկում էր ժամանակակից Նորվեգիայի հարավարևելյան հատվածի մեծ մասը։ Այլ աղբյուրների համաձայն՝ արևելյան հատվածի վերահսկողությունը գտնվում էր Դանիայի թագավորի ձեռքում։ Հաֆրսֆյորդի ճակատամարտը հանգեցրեց Հարոլդի՝ հարավ-արևելքում գտնվող հակառակորդների լիակատար ջախջախմանը։ Այս հաղթանակից հետո թագավորը կարողացավ հավաքագրել ավելի շատ հարկ և հպատակեցնել երկրի մեծ մասը։ Թագավորի հակառակորդները փախան Իսլանդիա։ Պատմաբանների կարծիքով Հարալդ 1-ինը Նորվեգիայի առաջին օրինական թագավորն է։
Հաֆրսֆյորդի ճակատամարտի մասին հիմնական աղբյուրը հանդիսանում է Հալորդ 1-ինի մահից հետո Թորբյորն Հորնկլովի կողմից գրված «Գլիմդրապա» և «Հրաֆնսմալ» («Հարալդսքվյդի») ստեղծագործությունները։ Ստորև ներկայացված է Հորնկլովի ստեղծագործություններից մի հատված.
Heyrði þú í Hafrsfirði, | Escuchaste en Hafrsfjord | Ի՞նչ է լսվում Հաֆրսֆյորդում | ||
hvé hizug barðisk | cuan duro ellos lucharon | Ի՜նչ կատաղի էին նրանք կռվում | ||
konungr enn kynstóri | el bien nacido rey | Ծնվեց նրանց թագավորը | ||
við Kjötva enn auðlagða; | contra Kjotve el Rico. | Ընդդեմ Քյոթվի Մեծահարուստի. | ||
Kknerrir kómu austan, | naves vinieron del este | Նրա մոտ եկան նավերը արևելքից | ||
kapps of lystir, | buscando la lucha, | Մի՞թե փնտրում են պատերազմ, | ||
með gínöndum höfðum | con gargantas amenazantes | Եվ սպառնում են մեզ | ||
ok gröfnum tinglum. | como dragón feroz. | Ինչպես դաժան վիշապ: |
Մեկ այլ աղբյուր է համարվում սկանդինավյան «ՀարալդԳեղեցկահերի մասին սագա»-ն, որը մտել է «Երկրի շրջանակ» աշխատության մեջ։ Աշխատությունում խոսվում է Հաֆրսֆյորդի ճակատամարտի մասին, որը ենթադրաբար կռվից 300 տարի անց Սնորրի Սթուրլուսոնի կողմից գրված։ Սնորին մանրամասն ներկայացնում է առաջացած հակամարտությունը։ Շատ պատմաբաններ իրենց անհամաձայնությունն են ներկայացրել Սնորիի աշխատության հավաստիության վերաբերյալ։