Հեթի Կարաուեյ անգլ.՝ Hattie Caraway | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ebenezer College?[1] և Dickson Normal College?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ուսուցչուհի |
Ծննդյան օր | փետրվարի 1, 1878[2][3] |
Ծննդավայր | Bakerville, Համֆրիս շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 21, 1950[2][3] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5][6] |
Թաղված | Արկանզաս և US Sen. Hattie Caraway Gravesite |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | Hattie Ophelia Wyatt Caraway |
Ամուսին | Thaddeus H. Caraway? |
Զավակներ | Paul Caraway? |
Պարգևներ | |
Հեթի Կարաուեյ (ամբողջական անունը՝ Հեթի Օֆելյա Ուայաթ Կարաուեյ, անգլ.՝ Hattie Ophelia Wyatt Caraway, փետրվարի 1, 1878[2][3], Bakerville, Համֆրիս շրջան, Թենեսի, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 1950[2][3], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի քաղաքական գործիչ, 1931 թվականից 1945 թվականը Արկանզաս նահանգից ԱՄՆ սենատոր։
ԱՄՆ Սենատում դեմոկրատորեն ընտրված առաջին կինը։
Հեթի Ուայաթը ծնվել է Թենեսի նահանգի Համֆրիս շրջանի Բեյքերսվիլ գյուղում։ Եղել է Լյուսի Միլդրեդ Բերչի և ֆերմեր և խանութպան Ուիլյամ Քերոլ Ուայաթի դուստրը։ Երբ նա չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Աուգսբուրգ, որտեղ նա ընդունվել է Էբենեզերի քոլեջ։ Կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է մեկ այլ ուսումնական հաստատություն՝ Դիքսոնի միջնակարգ քոլեջ։ Այնտեղ, 1896 թվականին Ուայաթը ստացել է արվեստի բակալավրի աստիճան[7][8]։
Մի քանի տարի աշխատել է որպես ուսուցիչ։ 1902 թվականին ամուսնացել է Թադեուս Կարաուեյի հետ, ում հետ ծանոթացել է դեռ ուսանողական տարիներին։ Զույգն ուներ երեք երեխա՝ Փոլ, Ֆորեստ և Ռոբերտ (Փոլ և Ֆորեստ հետագայում դարձան Միացյալ Նահանգների բանակի գեներալներ)։ Ամուսինները հաստատվել են Արկանզաս նահանգի Ջոնսբորոյում, որտեղ Թադեուսը Իրավաբանական պրակտիկա է հիմնել։ Հեթին հոգ էր տանում երեխաների մասին, խնամում էր տնային տնտեսությանը և օգնում ընտանեկան բամբակյա ֆերմային[7][9]։
Նրա ամուսինը Ներկայացուցիչների պալատ է ընտրվել 1912 թվականին և այնտեղ ծառայել մինչև 1921 թվականը, քանի դեռ չի դարձել ԱՄՆ-ի սենատոր։ Թեև նա հետաքրքրություն է ցուցաբերել ամուսնու քաղաքական կարիերայի նկատմամբ, նա խուսափել է հասարակական գործունեությունից, մասնավորապես, չի մասնակցել կանանց ընտրական իրավունքի համար պայքարին[10]։
Թադեուսը մահացել է 1931 թվականին՝ զբաղեցնելով սենատորի պաշտոն։ Արկանզասի նահանգապետ Հարվի Փարնելը, իր լիազորությունների ուժով, իր ամուսնու փոխարեն Սենատում նշանակել է Հեթիին՝ նրա ժամկետն ավարտելու համար։ Կարաուեյը պաշտոնը ստանձնել է 1931 թվականի նոյեմբերի 13-ին[11]։
Երբ փոխնախագահ Չարլզ Կուրտիսը առաջարկել է Հեթի Քարաուեյին նախագահել Սենատի կոմիտեներից մեկում, նա հայտարարել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետով[12]։
1932 թվականին Սենատի ընտրություններում նա վստահ հաղթանակ է տարել՝ հավաքելով 31 133 ձայն (ընդհանուր թվի 91,62 %-ը)[13]՝ դառնալով ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատորեն ընտրված առաջին կինը (առաջին կինը, որը ծառայում էր այնտեղ՝ Ռեբեկա Ֆելթոնը, չի մասնակցել ընտրություններին)[14]։ 1938 թվականի ընտրություններում Կարաուեյը հաղթել է իր մրցակցին՝ Ջոն Մաքելանին, ստանալով 122 883 ձայն (89,58 %) և վերընտրվել սենատորի պաշտոնում[15]։ 1944 թվականին նա կրկին առաջադրվել էր, սակայն պարտություն էր կրել փրայմերիզում[8]։
1945 թվականի հունվարի 3-ին Սենատից հեռանալուց հետո Կարաուեյը շարունակել է քաղաքական գործունեությունը։ 1945 թվականից մինչև 1946 թվականը նա ծառայել է Միացյալ Նահանգների աշխատողների փոխհատուցման հանձնաժողովում։ 1946 թվականից մինչև մահ աշխատել է աշխատողների վարձատրության Վերաքննիչ խորհրդում։ Մահացել է ինսուլտից 1950 թվականի դեկտեմբերի 21-ին, Վիրջինիայում[7][11]։