Հելեն ֆոն Ֆորսթեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1859[1] |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 16, 1923 (64 տարեկան) |
Մահվան վայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող |
Աշխատատու | Բազելի համալսարան |
Կուսակցություն | Գերմանական դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Հելեն ֆոն Ֆորսթեր կամ Հելեն Շմիդմեր (գերմ.՝ Helene von Forster, օգոստոսի 27, 1859[1], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն - նոյեմբերի 16, 1923, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական ռայխ), գերմանացի կանանց իրավունքների ակտիվիստ և գրող[2][3][4][5]։ Նա համարվում է Նյուրնբերգում ֆեմինիստական շարժման չափավոր «բուրժուական» թևի կարևոր ներկայացուցիչը[6]։ Վայմարյան Գերմանիայում քաղաքական պաշտոն ստանձնած առաջին կինն է (1919)[4]։
Հելեն Շմիդմերը ծնվել է Նյուրնբերգում՝ իր ծնողների չորս գրանցված երեխաներից ավագը։ Նրա հայրը՝ Քրիստիան Շմիդմերը, քաղաքի գործարար համայնքի ակնառու ներկայացուցիչ էր և լարեր և մալուխներ արտադրող գործարանի սեփականատեր։ Նրա մայրը, որի ծննդյան անունը Նանետ Լոտց էր, մոտակա Սաքսեն Կոբուրգի և Գոթայի դքսության բարձրագույն պետական ծառայողի դուստր էր։ Նա հաճախել է «Պորտշեի ինստիտուտի բարձրաշխարհիկ աղջիկների քաղաքային դպրոց» (գերմ.՝ Portsche Institut zur Städtischen Höheren Mädchenschule, ինչպես այդ ժամանակ հայտնի էր) քաղաքի կենտրոնի հեղինակավոր դպրոց, այնուհետև, ինչպես այն ժամանակվա բարեկեցիկ աղջիկների համար սովորական էր, նա պաշտոնական կրթությունը շարունակել է Լոզանի գիշերօթիկ դպրոցում։ Վաղ տարիքից նա առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել գրականության նկատմամբ[4]։
1882 թվականի սեպտեմբերի 20-ին Հելեն Շմիդմերն ամուսնացել է Նյուրնբերգի առաջատար ակնաբույժ դոկտոր Զիգմունդ ֆոն Ֆորսթերի (1851 - 1939)[7] հետ, ում հետ ծանոթացել էր գրական միջոցառումներին[2][4]։ Նրանք բնակություն են հաստատել Նյուրնբերգում։ Հելենը օգնում էր ամուսնուն իր աշխատանքի հարցում․ նրա հումորը և ջերմ սրտացավությունը գնահատում էին հիվանդները[5]։ 1894 թվականին ծնվել է նրանց դուստրը։
Դեռ երիտասարդ կին էր նա, երբ սկսել է գրել քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև ավելի թեթև բանաստեղծություններ, որոնց հատորներ է հրատարակել։ Ստացված հասույթը նա փոխանցել է բարեգործական նպատակներին[4]։ Նա կարճ կատակերգություն է գրել «Պեգնիցի ծաղիկների շքանշան» կոչվող գրական ընկերության (գերմ.՝ Pegnesischer Blumenordenn[8], Նյուրնբերգում առ այսօր գործող գրական ընկերություն, որի անվանումը Պեգնից գետի հետ է կապված և այդքան էլ չի համապատասխան ընտրություն չէ[2]) տոնակատարության համար։ Հետագայում էլ է գրել բեմական պիեսներ, ինչպիսիք են «Ամրոցի կինը» (գերմ.՝ Das Burgweiblein, 1902), «Մարտին Բեհայմի տանը» (գերմ.՝ Im Hause Martin Behaims», 1907), վերջինիս պրեմիերան համապատասխանեցվել է Գերմանիայի աշխարհագրության օրվա հետ[9], և «Ուռնի պատմություն» (գերմ.՝ Historie einer Urne, 1913), «Ֆեստշպիել» («գերմ.՝ Festspiel», 1914), որը գրվել է ի պատիվ Գերմանիայի մարդաբանության, էթնոլոգիայի և վաղ պատմության 44-րդ համագումարի։
Ֆոն Ֆորսթերը նաև իր գրական տաղանդն ու հեղինակությունը ներդրել է կանանց շարժման ծառայության մեջ, որում նա ներգրավված է եղել 1893 թվականին կամ մինչև այդ[10]։ Հենց այդ ժամանակ էլ նա համագործակցել է Բերտա Կիպֆմյուլլերի հետ և նոյեմբերի 16-ին պաշտոնապես բացել է «Կանանց բարեկեցության ասոցիացիայի» (գերմ.՝ Verein Frauenwohl) նյուրնբերգյան մասնաճյուղը, որը պարտավորվում էր բարելավել կանանց կյանքի պայմանները քաղաքում և դրա մերձակա շրջաններում[4]։ Հելեն ֆոն Ֆորսթերն այդպիսով դարձել է ասոցիացիայի առաջին նախագահը[5]։ Շուտով անդամակցողների թիվը հասել է 2000-ի։ Ասոցիացիան կազմակերպեց երեկոյան դասընթացներ, որոնք ընդգրկում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնային տնտեսությունն ու բյուջետավորումը, ձեռագործ աշխատանքներն ու լեզուները։ Ասոցիացիան հիմնադրել և ղեկավարել է «Նոր Նյուրնբերգի կանանց աշխատանքային դպրոցը» (գերմ.՝ Neue Nürnberger Frauenarbeitsschule) և 1898 թվականից կանանց հետծննդյան առաջին հանրակացարանը Բավարիայում, որը Նյուրնբերիգի Սուրբ Յոհանիսի թաղամասում գտնվող նորակառույց քաղաքային հիվանդանոցի կողքին էր։ Սա դիտվեց կարևոր գործնական առավելություն, որն աշխատող կնոջը հնարավորություն էր տալիս երեխաներին աշխարհ բերել բժշկական հսկողության ներքո[11]։
1894 թվականին նա կազմակերպել է «Գերմանուհիների համազգային ասոցիացիայի» (գերմ.՝ Allgemeiner Deutscher Frauenverein) նյուրնբերգյան մասնաճյուղը, որը համազգային կազմակերպություն էր, գործում էր 1860-ական թվականներից, բայց որը մեծապես ընդլայնվել էր 1890-ականների ընթացքում[2]։ Հելենը դարձավ տարածաշրջանի գործադիր իշխանության մշտական անդամ։ Այս կազմակերպությունը հետաքրքրվում էր կանանց շարժման հետ կապված տարբեր խնդիրներով, սակայն հիմնական շեշտը դրված էր կանանց վերապատրաստման և կրթության վրա։ Ֆոն Ֆորսթերը դարձավ Նյուրնբերգյան մասնաճյուղի առաջին նախագահը։ Կոմիտեի աշխատանքում նա գովասանքի է արժանացել իր խոսքի ճկուն օգտագործման համար, ինչպես նաև մարդկային ինտուիցիայի և ջերմության համար, որով առաջնորդում էր իր նախագահած հանդիպումները[5]։ Այդ ընթացքում, նրա «Կինը՝ տղամարդու օգնականը» (գերմ.՝ Die Frau, die Gehilfin des Mannes) գիրքը, որը լույս էր տեսել նախորդ տարի, ավելի ու ավելի մեծ ուշադրության էր արժանանում[4]։ 1895 - 1909 թվականներին նա եղել է կանանց վիճակը բարելավելու նպատակին ուղղված մի շարք այլ կազմակերպությունների հիմնադիր կամ համահիմնադիր[12]։
1908 թվականին մայիսի 15-ին Ռեյխի ընդունած օրենքով վերջապես հանվեց քաղաքականության մեջ կանանց մասնակցության նախկին (ի սկզբանե պրուսական) արգելքը[13], որը մի քանի տարի շարունակ զանազան կոշտ մեկնաբանությունների առարկա էր Գերմանիայի տարբեր մասերում։
Հելեն ֆոն Ֆորսթերը միացավ Առաջադեմ ժողովրդական կուսակցությանը («Fortschrittliche Volkspartei» / FVP)՝ անդամ մնալով 1918 թվականից հետո, երբ կուսակցության միաձուլումից հետո, FVP– ն դարձավ նոր՝ Գերմանական ժողովրդավարական կուսակցության («Deutsche Demokratische Partei» / DDP) մաս։ 1914-1918 պատերազմի ընթացքում Հելեն ֆոն Ֆորսթերը ղեկավարել է Նյուրնբերգի իր կազմակերպության Կարմիր խաչի հիվանդանոցը։ Նա քաղաքում հիմնել է նաև կանանց կրթական հաստատություն։ Պատերազմի ժամանակ, երբ շատ տղամարդիկ հեռու էին ընտանիքից, կանայք ավելի կարևոր դերակատարում ունեցան տնային գործերի լուծման հարցում, և ինչպես շատերը, պատերազմի ավարտին Ֆորսթերը համոզվել է, որ կանայք իրավունք ունեն քվեարկելու համապետական և տեղական ընտրություններում նույն հիմքով, ինչ տղամարդիկ։ Ի դեպ, նոր՝ Վեյմարյան սահմանադրությունը, որը գործի է դրվել 1918-1919 հեղափոխության ժամանակ, կանանց հավասար քվեարկության իրավունք է տվել (մի շարք այլ նորամուծությունների հետ միասին, որոնք ժամանակին շատ քննարկումների տեղիք են տվել), և 1919 թվականին ֆոն Ֆորսթերը դարձավ DDP քաղաքային խորհրդի անդամ[10]։ Քաղաքային խորհրդի անդամակցության արդյունքում 1919 թվականին նա դարձրել է նոր՝ հանրապետական Գերմանիայի քաղաքական պաշտոն ունեցող առաջին կինը[4]։ Աշխատելով իր կուսակից գործընկեր և խորհրդական Ագնես Գերլախի (1888-1976) հետ՝ Հելենը եռանդորեն խթանում էր բարեկեցության միջոցառումների, կույրերին աջակցելու, աղջիկների դպրոցական կրթության և կանանց առողջության հարցերը, ինչպես նաև արվեստին և ընդհանուր առմամբ կրթությանը օժանդակող միջոցառումները[4][5][14]։
Աղբյուրներից մեկի համաձայն, Հելեն ֆոն Ֆորսթերի առողջությունը քայքայվել է քաղաքային խորհրդի անդամի իր դերում և նախընտրական քարոզարշավում գործադրած մեծ ջանքերի հետևանքով՝ արագացնելով նրա մահը։ Նա մահացել է 1923 թվականի նոյեմբերի 16-ին, Նյուրնբերգում[4]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն ֆոն Ֆորսթեր» հոդվածին։ |