Հելոուինթաուն 2։ Կալաբարի վրեժը անգլ.՝ Halloweentown II: Kalabar's Revenge | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մանկական ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 12, 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մերի Լամբերթ |
Պրոդյուսեր | Փիթեր Լհոթքա |
Սցենարի հեղինակ | Ջոն Քուքսի և Ալի Մարի Մաթեսոն |
Դերակատարներ | Քիմբերլի Բրաուն[1], Դեբի Ռեյնոլդս[1], Ջուդիթ Հոագ[1], Ջոի Զիմերման[1], Էմիլի Ռյոսքե[1], Ֆիլիպ Վան Դայք[1], Դենիել Քաունց[1], Փիթեր Ուինգֆիլդ[1], Բլու Մանկումա[1], Ռոմին Թոմաս[1], Քսանթա Ռեդլի[1], Ջեսիկա Լուկաս[1], Քեյսի Դյուբուա[1], Սքոթ Օուեն[1] և Ռեն Ռոբերտս[1] |
Օպերատոր | Թոնի Ուեսթման |
Երաժշտություն | Մարկ Մադերսբո |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Տևողություն | 78 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Հելոուինթաուն 2։ Կալաբարի վրեժը (անգլ.՝ Halloweentown II: Kalabar's Revenge)՝ ամերիկական հեռուստաֆիլմ 2001 թվականի փոքրերի և դեռահասների համար։ Disney Channel-ի ֆիլմերից։ Երկրորդ ֆիլմը Հելոուինթաունի մասին է։ Նախորդ ֆիլմը եղել է «Հելոուինթաունը» (Halloweentown, 1998), հաջորդը՝ «Հելոուինթաուն 3» (Halloweentown High, 2004)։
Մահկանացունների աշխարհում տոնում են Հելոուինը։ Կախարդների ընտանիքը՝ Ագգին, Գվենը, Մարնին և Սոֆին իրենց տանը կազմակերպում են երեկույթ այդ պատճառով։ Հյուր է գալիս մի գրավիչ երիտասարդ, ով ըստ իր խոսքերի այսօր է տեղափոխվել իրենց փողոց։ Նա միանգամից գրավում է Մարնիի ուշադրությունը, և նա ցույնց է տալիս տունը, այդ թվում նաև տատիկի գաղտնի սենյակը։ Նրա պատճառով Կեյլը գաղտնի գողանում է Ագգիի կախարդանքների գիրքը, իսկ Մարնիին հրավիրում է այսօրվա կեսգիշերային երեկույթին, որը կայանալու է դպրոցում, և աղջիկը համաձայնվում է։ Այդ ընթացքում Կեյլի հայրը Ալեքսը, նույնպես գրավում է Գվենին և հրավիրում է նրան նույն երեկույթին, մայրը նույնպես համաձայնվում է։
Ագգին որոշում է գնալ իր հայրենի Հելոուինթաունը և իր հետ տանում է նաև Մարնիին։ Բայց Հելոուինթաունում ամեն ինչ անճանաչել է, բնակիչները դարձել են մոխրագույն և ձանձրալի, ինչպես նաև շինությունները և բնությունը։ Ագգին փորձում է կախարդանքի միջոցով վերադարձնել ամեն ինչ, բայց նրան պետք է իր կախարդանքների գիրքը, որի կորուստի մասին իմանում են հենց այդտեղ։ Ինչպես նաև տատիկը և թոռնիկը չեն կարողանում պորտալի միջոցով վերադառնալ մահկանացուների աշխարհ. հյտնվում է Կեյը, որը բացատրում է նրանց թե, ինչ է պատահել։ Նա նախորդ ֆիլմում կախարդների շնորհիվ վերացած կախարդ Կալաբարի որդին է, ով հայտնվել է որպեսզի վրեժխնդիր լինի, կախարդել է Հելոուինթաունը և գաղավել է կախարդանքների գիրքը։ Կեսգիշերին, չորս ժամից, նա բոլորին, ովքեր գտնվում են դպրոցի երեկույթին կվերածի այն արարածին, որին նրանք այսօր կրկնօրինակում են՝ հրեշների, գորտերի, ցիկլոպների և այլն։
Ագգին, Մարնին և իրենց վաղեմի ընկեր Լյուկը գնում են տատիկի տուն, որտեղ նա պետք է պահված լինի գրքի երկրորդ նմուշը, բայց այն կորել է։ Այդ ժամանակ նրանք բոլորը գնում են Գորտի՝ կորցրած իրերի պահապանի մոտ, բայց նա նույնպես կախարդված է, նա գրեթե վաճառել է ամեն ինչ, ինչ նա ուներ, այդ թվում նաև գիրքը։ Իսկ այդ ընթացքում Ագգին անսպասելիորեն կորցնում է իր ուժը, նույնպես հանձնվելով «մոխրագույն կախարդանքին», տան դռները փակվում են ներսից։ Մարնին գտնում է միջոց վերադառնալ անցյալ Լյուկի հետ միասին, բայց տատիկին ստիպված են թողնել։ Միայն թե շատ տարիներ առաջել պարզվում է, որ գիրքը վաղուց գնել է Կեյլը։
Այդ ընթացքում Դիլանը և Սոֆին գուշակում են, որ Ալեքսը գորտ է, և գնում են երեկույթին փրկելու մայրիկին։ Շուտով նա համոզվում է, որ դա ճշմարտություն է։
Այդ ընթացքում Մարնին հանկարծակի պարզում է կախարդանքը ընդդեմ «մոխրագույն կախարդանքին», բայց կորցնում է կախարդանքը ժամանակի ընթացքում ճամփորդելու համար։ Բարեբախտաբար Գորտի մոտ գտնվում է «ժամանակի թունելը»։ Դրա օգնությամբ նրանք վերադառնում են տատիկի ետևից, գրեթե բացում են պորտալը, բայց շատ ուշ է լինում արդեն, արդեն կեսգիշեր է, բոլոր երեկույթի մասնակիցները, այդ թվում նաև Գվենը վերածվել են հրեշների։ Համատեղելով Ագգիի, Մարնիի, Դիլանի Սոֆիի և Լյուկի ջանքերը պորտալը կրկին բացվում է և հայտնվում են իրենց աշխարհում՝ մահկանացունների աշխարհում։ Մարնին մտնում է կախարդական առճակատման Կեյլի հետ և հաղթում է։Եվ իրենց աշխարհում, և Հելոուինթաունում ամեն ինչ նախկին տեսքին է վերադառնում, ուրախությունը շարունակվում է...
|